Arman Ghukasyan

@hasakonline · Armenian · slowing

🔴Канал политолога Армана Гукасяна о процессах внутри и вокруг Армении. Следите и подписывайтесь.

Subscribers 541 tracking since 12 Nov
Reach per post (ERR) 10.4%56 avg views
Posting 1.4/week last 1 day ago
Reactions per 1K views 44.1 👍 🔥 ❤
  1. repost

    🎙Ամուլսարի շահագործումը․ ո՞վ է որոշում Հայաստանի բնական պաշարների ճակատագիրը Արդյո՞ք տնտեսական շահերը կարող են գերակայել բնապահպանական անվտանգության և քաղաքացիների առողջության նկատմամբ։ Հայաստանում բնական պաշարների շահագործման և շրջակա միջավայրի պահպանության հարցերը շարունակում են լուրջ մտահոգություններ առաջացնել։ Որո՞նք են Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքները, ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ ջրային ռեսուրսների համար, և ինչո՞ւ են տեղական համայնքները աստիճանաբար զրկվում իրենց տարածքներին վերաբերող կարևոր որոշումների վրա ազդելու հնարավորությունից։ 🎙 «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու իրավապաշտպան, «Իմ սիրտը լեռներում է» հանրային նախաձեռնության համահիմնադիր Մարիամ Չախոյանը։ Նոր խնդիր է նաև օրենսդրական փոփոխությունը, որի հետևանքով համայնքների ավագանիների դիրքորոշումն այլևս որոշիչ նշանակություն չունի ընդերքի շահագործման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում։ Սա առաջացնում է սկզբունքային հարց՝ որքանո՞վ կարող են համայնքների բնակիչներն ազդել իրենց բնակավայրերի ապագայի վրա, եթե վերջնական որոշումները կայացվում են կենտրոնական իշխանության մակարդակով։ Քաղաքագետն ու իրավապաշտպանը անդրադարձել են նաև Հայաստանում անցկացված COP17 միջազգային համաժողովին, բնապահպանական քաղաքականությանը և երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  2. 🔴Բանավեճ. Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները: https://youtu.be/7vIV0kDMhxA?si=HY7WrgGYIFabp14X

  3. repost

    ❓Հայաստանում սպասվում են նոր թանկացումներ․ իսկ քաղաքացիների եկամուտները հասնու՞մ են գնաճի հետևից Տնտեսական աճի մասին պաշտոնական ցուցանիշները կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է, թե այդ աճից իրականում որքանով են օգտվում շարքային քաղաքացիները։ Եթե գներն աճում են, իսկ մարդկանց գնողունակությունը չի բարձրանում, ապա տնտեսական հաջողությունների մասին հայտարարությունները հասարակության զգալի մասի համար մնում են ընդամենը թվեր։ Ինչո՞ւ տնտեսական աճը չի արտացոլվում բնակչության կենսամակարդակի վրա, և ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը, որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը պատրաստ դիմակայելու արտաքին տնտեսական մարտահրավերներին, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ տեղական արտադրողների մրցունակությունը բարձրացնելու համար։ 🎙«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու տնտեսագետ, «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Գագիկ Մակարյանը։ Հայաստանում առաջիկայում սպասվում է գների հետագա բարձրացում, ինչը կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ քաղաքացիների համար։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ բազմաթիվ ընտանիքների եկամուտների զգալի մասն արդեն ծախսվում է սննդամթերքի, կոմունալ ծառայությունների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վրա․ փաստում է տնտեսագետը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  4. 🔴Սա ոչ թե Ազգային ժողով է, այլ քուչի բազար. Արման Ղուկասյան https://youtu.be/eXpJTdz_AlM?si=EtZkKYdXfC1W_CRA

  5. 🔴Հայաստանին անհրաժեշտ է բոլորովին նոր քաղաքական դաշտ և նոր՝ ժողովրդական ընդդիմություն։ Առանց իրական ժողովրդական ընդդիմության մեր երկրում հնարավոր չեն լինի այն խորքային փոփոխությունները, որոնց կարիքն ունի հասարակությունը։ Նոր քաղաքական ուժը պետք է ձևավորվի ժողովրդի ներսում, արտահայտի նրա իրական խնդիրներն ու շահերը և հաշվետու լինի հենց ժողովրդին։ Երբ Հայաստանում ձևավորվի ուժեղ և իրական ժողովրդական ընդդիմություն, իշխանությունն էլ ստիպված կլինի աշխատել բացառապես ժողովրդի բարօրության համար, այլ ոչ թե սեփական շահերը սպասարկելու, ինչպես այսօր։ Հայաստանում արդարությունն ու փոփոխությունները պետք է գան ժողովրդի կամքով, ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի։ Որովհետև իրական փոփոխությունների գլխավոր ուժը հենց ժողովուրդն է։ Արման Ղուկասյան

  6. repost

    ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը․ «Բաց տեքստով» Եվրասիական տնտեսական միության երկրների հրապարակած զեկույցում ներկայացվում են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր դադարեցման տնտեսական հետևանքները։ Ըստ ներկայացված գնահատականների՝ ռուսական գազի գինը կարող է աճել շուրջ 69%-ով՝ ներկայիս մոտ 175 դոլարից հասնելով 300 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Նշվում են նաև տնտեսական աճի դանդաղման, դրամական փոխանցումների և արտահանման հետ կապված հնարավոր ռիսկերը։ 🎙«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Աշոտ Սաֆարյանը։ Զեկույցը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից։ Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ միաժամանակ պահպանելով ԵԱՏՄ անդամակցությունը։ Սակայն հարց է առաջանում՝ հնարավո՞ր է անվերջ պահպանել այս հավասարակշռությունը, թե՞ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի վերջնական ընտրություն կատարել, ինչի մասին ուղիղ ակնարկ կա զեկույցում։ 📌Կարևոր թեմաներից է հայկական արտադրանքի արտահանման խնդիրը։ Մենք հաճախ ռուսական շուկայում հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները դիտարկում ենք բացառապես քաղաքական համատեքստում։ Սակայն չպետք է անտեսել նաև որակի խնդիրը։ Նույնիսկ Հայաստանի ներսում պարբերաբար հայտնաբերվում և շրջանառությունից հանվում են անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ։ Հայկական արտադրանքի որակի բարձրացումը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն ռուսական շուկան պահպանելու, այլև սեփական սպառողին պաշտպանելու և միջազգային այլ շուկաներում մրցունակ լինելու համար։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  7. repost

    «Բաց տեքստով»․ Գազի գինը․ էժան այլընտրանք, թե՞ թանկ հետևանքներ Կարո՞ղ է Հայաստանը հրաժարվել ռուսական գազից և անցնել այլ մատակարարների։ Ադրբեջանական, թուրքմենական կամ իրանական գազը կարո՞ղ են իրական այլընտրանք դառնալ ռուսականին, և ամենակարևորը՝ դրանցից ո՞րն ավելի մատչելի կլինի Հայաստանի համար։ Որքանո՞վ է իրատեսական ադրբեջանական կամ թուրքմենական գազի ներկրումը Հայաստան, ի՞նչ ճանապարհներով այն կարող է հասնել մեր երկիր, և ի՞նչ գնով։ Գազի մատակարարումների դիվերսիֆիկացիան միայն արտաքին քաղաքական հարց չէ․ այն անմիջականորեն առնչվում է Հայաստանի տնտեսությանը, արտադրությանը և յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակին։ «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ հարցերի շուրջ զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ, միջազգային հարաբերությունների մասնագետ Արմեն Մանվելյանը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև իրանական գազին․ արդյո՞ք Իրանը կարող է ապահովել Հայաստանի ամբողջ պահանջարկը, և ի՞նչ տեխնիկական ու ենթակառուցվածքային սահմանափակումներ կան։ 🎙Արմեն Մանվելյանի գնահատմամբ՝ ռուսական գազն այսօր Հայաստանի համար ամենաէժան տարբերակն է։ Նրա խոսքով՝ ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ամբողջ տնտեսության վրա։ Գազի թանկացումը կբարձրացնի արտադրության ինքնարժեքը, կազդի սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա, ինչպես նաև կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  8. 🔴Փաշինյանի իշմարից ի՞նչ ջոկեց ընդդիմությունը. Արման Ղուկասյան https://youtu.be/N5CxUi1bwKY?si=nfxRjslLucthdDy7

  9. repost

    ««Հայկական սեպը» խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը․ Արևմուտքի համար Հայաստանը ինքնին արժեք չի ներկայացնում, այլ դիտարկվում է որպես գործիք։ Արևմուտքը ո՛չ մեզ սիրում է, ո՛չ ատում, Արևմուտքի համար մենք արժեք չենք»։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Արևմուտքը մեզ պարզապես զոհ է մատուցում մեծ խաղի համար․ «Արևմուտքին մշտապես հետաքրքրել է Ռուսաստանի տրոհումը, Չինաստանին թույլ չտալ, որ գլուխ բարձրացնի... և Իրանը։ Իսկ դրանց միջև սեպ խրելու միակ տարբերակը թյուրքական աշխարհի գոյությունն է՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Հիմա այդ ճանապարհին էլի սեպ կա՝ հայկական սեպը»։ Իսագուլյանի մեկնաբանությամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն՝ թյուրքական աշխարհի մի մասը, Արևմուտքին ներկայանում է որպես հզոր գործոն և գործիք ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի: Եվ Արևմուտքին հասկացնում են կամ պայման են դնում` եթե ուզում եք, որ մենք Ուկրաինայի նման դառնանք ձեր գործիքը , ապա ձեր միակ ճանապարհը թյուրքական աշխարհի արանքից «հայկական սեպը» հեռացնելն է։ «Իսկ հզոր հայկական պետականությունը բխում է միայն տարածաշրջանային որոշակի երկրների ռազմավարական շահերից»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  10. 🔥 Ի՞նչ ենք խմում ամեն օր՝ առանց իմանալու: Դիտեք հղումով ստորև👇 https://youtu.be/JXj47tTWHt8?si=Vri6H8YJxvH467_2

  11. repost

    🎙«Բաց տեքստով»․ սննդի որակի ու անվտանգության մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկասյանը զրուցել է «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի հետ։ Ի՞նչ որակի ջուր ենք խմում, ինչո՞վ կարող են պայմանավորված լինել աղիքային հիվանդությունների հաճախակի դեպքերը, որքանո՞վ են անվտանգ շուկայում վաճառվող մրգերն ու բանջարեղենը, ինչպե՞ս է վերահսկվում սննդամթերքի որակը և ի՞նչ կարող է անել սպառողը իր առողջությունը պաշտպանելու համար։ Այս և սննդային անվտանգության այլ կարևոր հարցերի մասին՝ «Բաց տեքստով» պոդկաստում։ 📌Վերջին օրերին հանրային մեծ արձագանք է ստացել վաճառվող մրգերի վրա «Դիխլոֆոս» տեսակի միջատասպան միջոց կիրառելու մասին տեսանյութը։ ՍԱՏՄ-ն արդեն նմուշներ է վերցրել լաբորատոր փորձաքննության համար։ Բայց խնդիրը միայն մեկ խանութով կամ մեկ դեպքով չի սահմանափակվում․ որքանո՞վ է այսօր Հայաստանում անվտանգ այն, ինչ մենք ամեն օր ուտում և խմում ենք։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  12. 🔥 Մահվան նպաստը կրճատում են, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեն, թե՞ թոշակները: Դիտեք հղումով ստորև և կիսվեք👇 https://youtu.be/2SDEmflhyQk?si=u4ZHXYUzlPQud8ik

  13. 🔴Խոսել եմ նպաստները կտրելու, թոշակների ցածր լինելու, դասատուների և այլոց աշխատավարձերի, ատեստավորման, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին։ Ժողովուրդ ջան, ես պաշտպանելու եմ Ձեր շահերը ամենուրեք։ Դիտեք և կիսվեք։ https://youtu.be/69WAnJ92loQ?si=BSOQtzfIefw-So9y

  14. repost

    Граница возможностей или ворота для импорта: кто выиграет от армяно-турецкой торговли? Сокращение стоимости доставки сделает турецкие товары ещё доступнее на армянском рынке. Армяно-турецкая нормализация постепенно выходит за пределы дипломатических переговоров и превращается в вопрос конкретных экономических интересов. После состоявшегося 3-4 сентября в Ереване бизнес-форума Союз промышленников и предпринимателей Армении и Торгово-промышленная палата турецкой провинции Ван призвали открыть пограничные переходы, упростить процедуры и развивать транспортное сообщение. В Ереван приехали 80 представителей деловых кругов Вана. Стороны обсудили торговлю, логистику, туризм, сельское хозяйство, пищевую и текстильную промышленность, сферу услуг, а также создание совместных производств. В итоговом заявлении торговля была представлена не только как источник прибыли, но и как инструмент укрепления доверия между двумя обществами. Однако между политическими формулировками и экономической реальностью существует существенный разрыв. Армяно-турецкая торговля уже много лет ведётся при закрытой сухопутной границе, но имеет практически односторонний характер. По данным за 2024 год, Армения импортировала из Турции товаров примерно на $336 млн, тогда как армянский экспорт в Турцию не достиг даже $500 тыс. Иными словами, турецкие поставки превосходили армянские более чем в 600 раз. Поэтому вопрос заключается не только в том, когда откроется граница, но и в том, с каким экономическим багажом Армения к этому подойдёт. Короткая дорога для товаров не означает равные возможности для бизнеса В мае 2026 года Турция сняла ограничение на прямую торговлю с Арменией. Теперь предпринимателям не требуется оформлять страну-посредника в таможенных документах, но физически товары по-прежнему преимущественно перевозятся через Грузию, поскольку общая сухопутная граница остаётся закрытой. Открытие пограничного перехода действительно способно сократить путь, время доставки и транспортные расходы. Для армянских импортёров это означает более простую логистику, а для потребителей – возможность получить более широкий ассортимент товаров. В отдельных категориях снижение расходов на перевозку может повлиять и на цены. Выгоду способны получить Гюмри и другие населённые пункты Ширакской области. Могут появиться новые логистические центры, склады, гостиницы, пункты обслуживания транспорта, предприятия общественного питания. Рост пассажирского сообщения создаст дополнительные возможности для туризма. Армения также получит более короткий доступ к турецким портам, а через них – к рынкам Европы и Ближнего Востока.

  15. 🔥 Մեզ թունավորում են․ ի՞նչ ենք մենք իրականում ուտում: Դիտեք հղումով ստորև՝ 👇 https://youtu.be/6BNhFK1o_i8?si=BpUWlxGmGTh8MhZm

  16. repost

    🎙«Բաց տեքստով»․ Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչ թանկանում․ գնաճի, վարկերի ու անշարժ գույքի մասին պոդկաստի հեղինակ քաղաքագետ Արման Ղուկասյանը զրուցել է Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։ Սննդամթերքի գները բարձրանում են, բնակարանների վարձակալությունը թանկացել է, վարկերը շարունակում են ծանր բեռ մնալ բազմաթիվ ընտանիքների համար։ Ինչո՞ւ է Հայաստանում կյանքը տարեցտարի ավելի թանկ դառնում, ի՞նչն է իրականում ազդում մեր գրպանի վրա․ զրույցի հիմքում սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բարձրացված հարցերն են՝ գներից ու բնակարաններից մինչև աշխատավարձեր, թոշակներ և բանկային վարկեր։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  17. 🔥 Գները խեղդում են, նպաստները՝ խլում․ բա մարդիկ ինչպե՞ս ապրեն։ Դիտեք հղումով ստորև👇 https://youtu.be/BmZaJFbM0Eo?si=Poz7hw9JIBxAWPSJ

  18. 🔴Մի քանի հարյուր ընտանիք թալանեց Հայաստանի ապագան: Դիտեք հղումով ստորև՝ 👇 https://youtu.be/zSRIGq3s2dE?si=E3prjVlINXWyEY1U

  19. 🔴Գազը կթանկանա՞. ո՞վ է վճարելու։ Դիտեք իմ YouTube-ում, անցնելով հղումով ստորև👇 https://youtu.be/OivsmqwlX-w?si=LHqbHejXRZkPP-nZ

  20. repost

    🎙«Բաց տեքստով». Առանց վիզայի Եվրոպա․ խոստո՞ւմ, թե հեռանկար Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի թեման իշխանության կարևոր նախընտրական ուղերձներից մեկն էր։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր գործընթացը կարճ ժամկետներում՝ 2028-ին ավարտելու մասին, իսկ ընտրություններից հետո արդեն հայտարարեց, որ Հայաստանի նպատակն է 2029 թվականից ԵՄ երկրներ առանց վիզայի մեկնել։ «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։ Եվրոպայից ավելի զգույշ են խոսում։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինիոն օրերս հայտարարել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք 2029-ին Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ԵՄ։ Այսինքն՝ Երևանը ժամկետ է նշում, իսկ Բրյուսելը չի հաստատում։ Հենց այստեղ էլ հարցեր են առաջանում.... Կա նաև հարցի մյուս կողմը։ Առանց վիզայի ռեժիմը, իհարկե, լավ հնարավորություն է Հայաստանի քաղաքացիների համար։ Բայց առանց վիզայի Եվրոպան դեռ չի նշանակում մատչելի Եվրոպա։ Հայաստանի բնակչության զգալի մասի համար եվրոպական ճանապարհորդությունը վիզայի պատճառով չէ, որ դժվար հասանելի է։ Հետևաբար պետք է տարբերել երկու բան․ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար կարևոր գործընթաց է, բայց 2029 թվականն այսօր դեռ քաղաքական նպատակ է, ոչ թե Եվրոպայի կողմից տրված երաշխիք. հատկապես ընտրություններից հետո արդեն կարևոր է հասկանալ՝ խոստումը որքանո՛վ է մոտ իրականություն դառնալուն։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  21. Older posts