Arman Ghukasyan

@hasakonline · Armenian · slowing

Subscribers 541 tracking since 12 Nov
Reach per post (ERR) 10.4%56 avg views
Posting 1.4/week last 1 day ago
Reactions per 1K views 44.1 👍 🔥 ❤
repost from Radio Sputnik Armenia

🎙Ամուլսարի շահագործումը․ ո՞վ է որոշում Հայաստանի բնական պաշարների ճակատագիրը Արդյո՞ք տնտեսական շահերը կարող են գերակայել բնապահպանական անվտանգության և քաղաքացիների առողջության նկատմամբ։ Հայաստանում բնական պաշարների շահագործման և շրջակա միջավայրի պահպանության հարցերը շարունակում են լուրջ մտահոգություններ առաջացնել։ Որո՞նք են Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքները, ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ ջրային ռեսուրսների համար, և ինչո՞ւ են տեղական համայնքները աստիճանաբար զրկվում իրենց տարածքներին վերաբերող կարևոր որոշումների վրա ազդելու հնարավորությունից։ 🎙 «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու իրավապաշտպան, «Իմ սիրտը լեռներում է» հանրային նախաձեռնության համահիմնադիր Մարիամ Չախոյանը։ Նոր խնդիր է նաև օրենսդրական փոփոխությունը, որի հետևանքով համայնքների ավագանիների դիրքորոշումն այլևս որոշիչ նշանակություն չունի ընդերքի շահագործման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում։ Սա առաջացնում է սկզբունքային հարց՝ որքանո՞վ կարող են համայնքների բնակիչներն ազդել իրենց բնակավայրերի ապագայի վրա, եթե վերջնական որոշումները կայացվում են կենտրոնական իշխանության մակարդակով։ Քաղաքագետն ու իրավապաշտպանը անդրադարձել են նաև Հայաստանում անցկացված COP17 միջազգային համաժողովին, բնապահպանական քաղաքականությանը և երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

0510152011 Nov 10:0012 Nov 13:291711 Nov 10:00: 0 views12 Nov 05:26: 12 views12 Nov 10:11: 16 views12 Nov 13:29: 17 views
Snapshots we took after posting.
WhenViews
11 Nov 2026, 10:000
12 Nov 2026, 05:2612
12 Nov 2026, 10:1116
12 Nov 2026, 13:2917

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.