❓Հայաստանում սպասվում են նոր թանկացումներ․ իսկ քաղաքացիների եկամուտները հասնու՞մ են գնաճի հետևից Տնտեսական աճի մասին պաշտոնական ցուցանիշները կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է, թե այդ աճից իրականում որքանով են օգտվում շարքային քաղաքացիները։ Եթե գներն աճում են, իսկ մարդկանց գնողունակությունը չի բարձրանում, ապա տնտեսական հաջողությունների մասին հայտարարությունները հասարակության զգալի մասի համար մնում են ընդամենը թվեր։ Ինչո՞ւ տնտեսական աճը չի արտացոլվում բնակչության կենսամակարդակի վրա, և ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը, որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը պատրաստ դիմակայելու արտաքին տնտեսական մարտահրավերներին, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ տեղական արտադրողների մրցունակությունը բարձրացնելու համար։ 🎙«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու տնտեսագետ, «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Գագիկ Մակարյանը։ Հայաստանում առաջիկայում սպասվում է գների հետագա բարձրացում, ինչը կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ քաղաքացիների համար։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ բազմաթիվ ընտանիքների եկամուտների զգալի մասն արդեն ծախսվում է սննդամթերքի, կոմունալ ծառայությունների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վրա․ փաստում է տնտեսագետը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Arman Ghukasyan
Subscribers
541
tracking since 12 Nov
Reach per post (ERR)
10.4%56 avg views
Posting
1.4/week
last 2 days ago
Reactions per 1K views
44.1
👍 🔥 ❤
Views over time
| When | Views |
|---|---|
| 5 Nov 2026, 13:24 | 0 |
| 12 Nov 2026, 05:26 | 47 |
| 12 Nov 2026, 13:29 | 50 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.