«Բաց տեքստով»․ Գազի գինը․ էժան այլընտրանք, թե՞ թանկ հետևանքներ Կարո՞ղ է Հայաստանը հրաժարվել ռուսական գազից և անցնել այլ մատակարարների։ Ադրբեջանական, թուրքմենական կամ իրանական գազը կարո՞ղ են իրական այլընտրանք դառնալ ռուսականին, և ամենակարևորը՝ դրանցից ո՞րն ավելի մատչելի կլինի Հայաստանի համար։ Որքանո՞վ է իրատեսական ադրբեջանական կամ թուրքմենական գազի ներկրումը Հայաստան, ի՞նչ ճանապարհներով այն կարող է հասնել մեր երկիր, և ի՞նչ գնով։ Գազի մատակարարումների դիվերսիֆիկացիան միայն արտաքին քաղաքական հարց չէ․ այն անմիջականորեն առնչվում է Հայաստանի տնտեսությանը, արտադրությանը և յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակին։ «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ հարցերի շուրջ զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ, միջազգային հարաբերությունների մասնագետ Արմեն Մանվելյանը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև իրանական գազին․ արդյո՞ք Իրանը կարող է ապահովել Հայաստանի ամբողջ պահանջարկը, և ի՞նչ տեխնիկական ու ենթակառուցվածքային սահմանափակումներ կան։ 🎙Արմեն Մանվելյանի գնահատմամբ՝ ռուսական գազն այսօր Հայաստանի համար ամենաէժան տարբերակն է։ Նրա խոսքով՝ ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ամբողջ տնտեսության վրա։ Գազի թանկացումը կբարձրացնի արտադրության ինքնարժեքը, կազդի սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա, ինչպես նաև կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Arman Ghukasyan
Subscribers
541
tracking since 12 Nov
Reach per post (ERR)
10.4%56 avg views
Posting
1.4/week
last 2 days ago
Reactions per 1K views
44.1
👍 🔥 ❤
Views over time
| When | Views |
|---|---|
| 13 Oct 2026, 14:52 | 0 |
| 12 Nov 2026, 05:26 | 65 |
| 12 Nov 2026, 13:29 | 67 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.