««Հայկական սեպը» խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը․ Արևմուտքի համար Հայաստանը ինքնին արժեք չի ներկայացնում, այլ դիտարկվում է որպես գործիք։ Արևմուտքը ո՛չ մեզ սիրում է, ո՛չ ատում, Արևմուտքի համար մենք արժեք չենք»։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Արևմուտքը մեզ պարզապես զոհ է մատուցում մեծ խաղի համար․ «Արևմուտքին մշտապես հետաքրքրել է Ռուսաստանի տրոհումը, Չինաստանին թույլ չտալ, որ գլուխ բարձրացնի... և Իրանը։ Իսկ դրանց միջև սեպ խրելու միակ տարբերակը թյուրքական աշխարհի գոյությունն է՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Հիմա այդ ճանապարհին էլի սեպ կա՝ հայկական սեպը»։ Իսագուլյանի մեկնաբանությամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն՝ թյուրքական աշխարհի մի մասը, Արևմուտքին ներկայանում է որպես հզոր գործոն և գործիք ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի: Եվ Արևմուտքին հասկացնում են կամ պայման են դնում` եթե ուզում եք, որ մենք Ուկրաինայի նման դառնանք ձեր գործիքը , ապա ձեր միակ ճանապարհը թյուրքական աշխարհի արանքից «հայկական սեպը» հեռացնելն է։ «Իսկ հզոր հայկական պետականությունը բխում է միայն տարածաշրջանային որոշակի երկրների ռազմավարական շահերից»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Arman Ghukasyan
Subscribers
541
tracking since 12 Nov
Reach per post (ERR)
10.4%56 avg views
Posting
1.4/week
last 2 days ago
Reactions per 1K views
44.1
👍 🔥 ❤
Views over time
| When | Views |
|---|---|
| 26 Sep 2026, 15:06 | 0 |
| 12 Nov 2026, 05:26 | 103 |
| 12 Nov 2026, 13:29 | 104 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.