Arman Ghukasyan

@hasakonline · Armenian · slowing

Subscribers 541 tracking since 12 Nov
Reach per post (ERR) 10.4%56 avg views
Posting 1.4/week last 1 day ago
Reactions per 1K views 44.1 👍 🔥 ❤
repost

🎙«Բաց տեքստով». Առանց վիզայի Եվրոպա․ խոստո՞ւմ, թե հեռանկար Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի թեման իշխանության կարևոր նախընտրական ուղերձներից մեկն էր։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր գործընթացը կարճ ժամկետներում՝ 2028-ին ավարտելու մասին, իսկ ընտրություններից հետո արդեն հայտարարեց, որ Հայաստանի նպատակն է 2029 թվականից ԵՄ երկրներ առանց վիզայի մեկնել։ «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։ Եվրոպայից ավելի զգույշ են խոսում։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինիոն օրերս հայտարարել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք 2029-ին Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ԵՄ։ Այսինքն՝ Երևանը ժամկետ է նշում, իսկ Բրյուսելը չի հաստատում։ Հենց այստեղ էլ հարցեր են առաջանում.... Կա նաև հարցի մյուս կողմը։ Առանց վիզայի ռեժիմը, իհարկե, լավ հնարավորություն է Հայաստանի քաղաքացիների համար։ Բայց առանց վիզայի Եվրոպան դեռ չի նշանակում մատչելի Եվրոպա։ Հայաստանի բնակչության զգալի մասի համար եվրոպական ճանապարհորդությունը վիզայի պատճառով չէ, որ դժվար հասանելի է։ Հետևաբար պետք է տարբերել երկու բան․ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար կարևոր գործընթաց է, բայց 2029 թվականն այսօր դեռ քաղաքական նպատակ է, ոչ թե Եվրոպայի կողմից տրված երաշխիք. հատկապես ընտրություններից հետո արդեն կարևոր է հասկանալ՝ խոստումը որքանո՛վ է մոտ իրականություն դառնալուն։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

0204060809 Sep 15:1712 Nov 05:26689 Sep 15:17: 0 views12 Nov 05:26: 68 views
Snapshots we took after posting.
WhenViews
9 Sep 2026, 15:170
12 Nov 2026, 05:2668

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.