Սեպտեմբերի 27-ին Վոլգոգրադի հայ համայնքը նշեց քաղաքի առաջին հայկական եկեղեցու կառուցման և օծման 23-րդ տարեդարձը:
Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց տեղի հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը: Տեր հայրն օրհնության իր խոսքում շնորհավորեց համայնքի անդամներին ու ներկա հյուրերին:
2003 թվականի սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվեց և հանդիսավոր բացվեց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այդ օրվանից սկսած ձևավորվեց եկեղեցասեր ու նվիրյալ մի համայնք, որն ամեն կիրակի մասնակցում է պատարագներին, եկեղեցական արարողություններին, ազգային տոնակատարություններին՝ իրենց հավատով ու ծառայասիրությամբ դառնալով սիրո ու բարության հունդերի սերմնացան:
Սուրբ Պատարագին ներկա էին Վոլգոգրադի մարզային իշխանության և տեղի Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներ։
Հավարտ Սբ. Պատարագի՝ եկեղեցու բակում բաժանվեց մատաղ,
տեղի ունեցավ տոնական միջոցառում` հայորդյաց տան սաների մասնակցությամբ։
Եկեղեցին պետության թշնամին չէ, բայց պետությունը նաև Եկեղեցու վերադասը չէ։ Պետությունը պատասխանատու է օրենքի առջև։ Եվ այստեղ է հիմնական հարցը։ Եթե Դուք հայտարարում եք, որ Կաթողիկոսին պետությունը չի նշանակում, ապա ինչո՞ւ է իշխանությունը պահանջում Հայրապետի հեռացումը։
Եթե Եկեղեցու պետի ընտրությունը Եկեղեցու ներքին գործն է, ապա ինչո՞ւ է իշխանությունը նախապես որոշում, թե ով պետք է հեռանա և ով ստանձնի «բարեկարգումը»։
Եվ վերջապես՝ ՀՀ ո՞ր օրենքն է իշխանությանը տալիս Եկեղեցու ներքին կանոնական կառուցվածքը փոխելու իրավասություն։
Այս հարցերին պետք է պատասխանել ոչ թե քաղաքական կարգախոսներով, այլ Սահմանադրությամբ և օրենքով։
ՀԱԵ ավելի հին է, քան մերօրյա քաղաքական կուսակցությունները և պետական մարմինները։
Սա չի նշանակում, որ Եկեղեցին օրենքից վեր է։ Սակայն դա նշանակում է, որ ոչ մի քաղաքական իշխանություն իրավունք չունի փոխելու դարերով ամրագրված Եկեղեցու սրբազան ընթացքը։
Ուստի՝ պետությունը եկեղեցի չէ և ոչ էլ Եկեղեցին է պետություն։ Եվ նրանցից ոչ մեկը չպետք է պարտավորություն ստանձնի փոխարինելու մյուսին։
Աբգար Եպս. Հովակիմյան
Բրիտանացի պատգամավորի խոսքով՝ տեղի ունեցողը քաղաքական անհամաձայնություն չէ, այլ «հաշվարկված հարձակում կրոնական ինքնավարության դեմ»։ Նա անդրադարձավ նաև հոգևորականների կալանավորումներին՝ շեշտելով. «Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ենթարկվում է ճնշումների»։
Ըստ պատգամավորի՝ հունիսին անցկացված ընտրությունների ընթացքում Հայաստանի արդի պատմության մեջ առաջին անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու ինքնավարության վերացման դրույթներ. «Եվրոպայի խորհրդի անդամ մի երկրում իշխող կուսակցությունը միտումնավոր հարձակվում է տեղական եկեղեցու՝ աշխարհի ամենահին եկեղեցու վրա»,- ասաց նա։
Էդվարդ Լինը նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում կառավարությունը հրապարակել է պետական պատվերով զեկույց, որը «քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, ինչպես նաև սպառնացել է խորհրդարանական քննություն սկսել՝ եկեղեցու կանոնադրությունը հարկադրաբար փոխելու նպատակով»։ «Պետական մեխանիզմների օգտագործումը՝ հնագույն եկեղեցական օրենքները վերացնելու համար, մարդու իրավունքների և կրոնի ազատության կոպիտ խախտում է»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ընտրություններն օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ «սրբազան հաստատությունը պետության լիակատար վերահսկողության տակ դնելու համար»։
«Եվրոպայի խորհուրդը պետք է պաշտպանի կրոնի ազատությունը և դատապարտի Հայաստանի կառավարությանը»,- եզրափակեց պատգամավորը։
«Դա կրոնական ինքնավարության դեմ հաշվարկված հարձակում է». Էդվարդ Լին
ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Էդվարդ Լինն անդրադարձավ Հայաստանի ընտրություններին՝ իր բնորոշմամբ՝ «Հայաստանի ներկայիս կառավարության՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում»։
«Այն աշխարհի ամենահին ազգային եկեղեցին է և այսօր աննախադեպ սպառնալիքի է բախվում՝ ոչ թե արտաքին զավթիչի, այլ հենց կառավարության կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ներկայիս վարչակազմը, ըստ էության, վերացրել է եկեղեցու և պետության միջև սահմանները և նախաձեռնել է եկեղեցու ազատությունների դեմ աննախադեպ արշավ։ Եվրոպայի խորհուրդը, ամենից առաջ, պետք է մտահոգված լինի մեր եկեղեցիների ազատությամբ»,- հայտարարեց նա։
✝ О жизни во Христе: духовная беседа с протоиереем Андреем Ткачевым
✅ 4 октября в музее «Тапан» Московского армянского храмового комплекса состоится духовная беседа с известным проповедником Русской Православной Церкви, протоиереем Андреем Ткачевым.
✅ В ходе встречи на тему «Жизнь во Христе» поговорим о том, как вера становится не только убеждением, но и основой повседневной жизни, как жить по Евангелию в современном мире, сохранять внутренний мир и выстраивать отношения с ближними, опираясь на христианские духовные ориентиры.
🗣 После беседы участники смогут задать свои вопросы.
🗓️ Когда: 4 октября, 17:00
📍 Адрес: Москва, Олимпийский проспект, 9 (музей «Тапан»)
repost
🇦🇲В эту субботу Молодёжный союз «НУР» провёл патриотический вечер, посвящённый Дню независимости Республики Армения.
🎹В этот вечер звучали народные песни, стихи и музыка — скрипка, канон, дудук, пианино и дхол. Гости смогли насладиться этническими танцами и живыми музыкальными выступлениями, которые создали особенную атмосферу единства и любви к Родине.
🤍Особенно тёплым моментом стало совместное исполнение песни «Сардарапат» вместе с духовенством. Такие встречи помогают ещё сильнее чувствовать связь с нашей культурой, историей и родной Арменией.
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Մինսկի հայորդյաց տան նոր ուսումնական տարվա բացումը:
Միջոցառումը համախմբել էր աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և համայնքի բարեկամներին՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որն է՝ հոգևոր կրթությունը, ազգային անանց արժեքների պահպանությունը, հայրենասիրությունը:
Առանձնահատուկ հուզմունքով էր լցված օրն այն փոքրիկների համար, ովքեր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց։ Միջոցառումն սկսվեց Տեր Սարգիս քահանա Չոփուրյանի օրհնության խոսքով և միասնական Տերունական աղոթքով: Տեր հայրը հաջողություններ մաղթեց սաներին նոր ուսումնական տարում՝ նշելով, որ յուրաքանչյուր ստացած գիտելիք մեկ քայլով մոտեցնում է հզոր ու անպարտելի հայրենիք ունենալուն:
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը:
Կրթօջախի սաներին ողջունեց նաև Մինսկի «Հայաստան» մշակութալուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանը, ապա սաները հանդես եկան հայրենաշունչ ասմունքով ու երգով:
edited
Александр Блок и Аветик Исаакян: заочный диалог двух поэтов
«Слияние душ поэтов Серебряного века» – образное определение творческой связи между литераторами эпохи, которые могли никогда не встречаться лично, но внимательно следили за творчеством друг друга и способствовали формированию единого культурного пространства.
🔷Именно так сложилась творческая связь Александра Блока и Аветика Исаакяна. Поэты никогда не были лично знакомы, однако благодаря переводам Блока русскоязычный читатель смог познакомиться с творчеством одного из крупнейших армянских поэтов.
К стихам Исаакяна Блок обратился в 1915 году, когда под руководством Валерия Брюсова велась работа над русскоязычной антологией «Поэзия Армении с древнейших времен до наших дней». Погрузившись в работу над переводами, Блок написал критику Александру Измайлову: «Поэт Исаакян – первоклассный. Может быть, такого светлого и непосредственного таланта теперь во всей Европе нет».
www.armenianchurch.ru
edited
25 сентября в рамках проекта «Музыка храмов Санкт-Петербурга» в церкви Святой Екатерины состоялся концерт армянской духовной музыки.
Благодаря исполнительскому мастерству хора под управлением регента Эдуарда Сафаряна слушатели смогли прикоснуться к глубине и красоте армянской духовной музыки.
Мелодический строй армянских духовных песнопений, основанный на древних ладах и обладающий особой эмоциональной выразительностью, позволил слушателям погрузиться в музыкальную традицию Армении, где создавались эти произведения.
В завершение концерта главный специалист Отдела по взаимодействию с религиозными объединениями Администрации Губернатора Санкт-Петербурга Антон Винокур поблагодарил хор за проникновенное выступление.
С 25 сентября по 3 октября в храмах Санкт-Петербурга проходят бесплатные концерты. Представители разных конфессий знакомят петербуржцев с музыкальными традициями своих религиозных общин.
✝️Ավետարանի ամենախորիմաստ խոսքերից մեկը Տիրոջ հարցն է. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում» (Մարկ. 8.21)։
Այս հարցը Քրիստոս ուղղում է Իր աշակերտներին, բայց այն նաև ուղղված է մեզանից յուրաքանչյուրին։
Փարիսեցիները Հիսուսից նշան էին պահանջում։ Նրանք հրաշքներ էին տեսել, լսել էին Նրա խոսքը, բայց դարձյալ պահանջում էին նոր նշան։
Նրանց խնդիրը նշանի պակասը չէր, այլ՝ հավատի պակասը։ Մարդը կարող է իր աչքով տեսնել հրաշքը, բայց եթե սիրտը փակ է Աստծո առաջ, նույնիսկ հրաշքը չի կարող նրան հավատացյալ դարձնել։
Եվ այստեղ է Ավետարանի կարևոր դասը. մարդու թերահավատությունը հաճախ ծնվում է ոչ թե այն պատճառով, որ Աստված քիչ բան է արել, այլ այն պատճառով, որ մենք արագ մոռանում ենք Նրա արածը։
Տեր Վրթանես քհն. Բաղալյան
edited
«Ազգը զորեղ է, և պետությունը՝ անսասան, երբ կասկածի տակ չի դրվում մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունը»։
Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
«Нация сильна, а государство непоколебимо, когда не ставится под сомнение многовековая миссия нашей Святой Церкви».
Католикос Всех Армян Гарегин Второй
Ему, Богу воплощенному, мир не воздал справедливости: нам ли искать ее от мира?
Отречемся от нее у подножия Креста Христова!
Не будем зверями, которые ловцов и других зверей, на них нападающих, угрызают и язвят! Уподобимся Агнцу Божию здесь, на земле, во время кратковременного нашего странствования земного, — и Он соделает нас подобными Себе в вечности, где нашему блаженству не будет конца и меры.
И здесь, в земном изгнании, к верному ученику Иисуса приходит Дух Святой, Утешитель, навевает на его душу несказанное блаженство будущей жизни, которое отъемлет от него чувство страданий, которое вводит его в невидимое, святое наслаждение, не зависящее от человеков и обстоятельств.
Пред этим наслаждением все земные наслаждения, даже законные, — ничтожны.
edited
Недостаточно не делать зла.
Человек призван также делать добро — трудиться, служить, развивать то, что ему дано.
https://www.armenianchurch.ru/articles/6aa26b66ec0359b23a91dee8
🇦🇲Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության տոնին, ՌԴ Նովոչերկասսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հայորդյաց տունը սիրով բացեց իր դռները աշակերտների առջև:
Դպրոցական զանգը կրկին համախմբեց հայ մանուկներին, ովքեր մեծ ոգևորությամբ պատրաստվում են սովորել մայրենի լեզուն, ճանաչել ազգային մշակույթն ու հայկական ավանդույթները:
RUS
21 сентября, в День независимости Армении, ДПЦ «Айордеац тун» при церкви Св. Григория Просветителя г. Новочеркасска открыл свои двери перед воспитанниками.
Школьный звонок вновь объединил армянских детей, которые с большим воодушевлением готовятся изучать родной язык, знакомиться с национальной культурой и традициями армянского народа.
- դադարեցնեն Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգեն Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
- վերջ դնեն շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
- գործեն բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնան հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
- առկա խնդիրներն ու հակառակությունները փարատեն երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։ Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։
Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈւՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։
Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։
Տեղին ենք համարում վերստին արձանագրել 2026թ․ փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը, որով հարկ է, որ ՀՀ իշխանությունները՝
edited
«...Եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի որում ապրում է այլ՝ միայն Քրիստոսին...».
Գարեգին Բ Ամենայն Հայոց ԿԱթողիկոս
edited
Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեփական երկրում քրեական հետապնդման է ենթարկվում իր Եկեղեցին առաջնորդելու և հովվապետական լիազորություններն իրականացնելու համար։
----------------
Сегодня Католикос Всех Армян подвергается уголовному преследованию в собственной стране за руководство своей Церковью и осуществление пастырских полномочий.
www.armenianchurch.ru
edited
🇦🇲Сегодня в «Айордеац тун» занимаются 700 воспитанников разных возрастов.
Для одних центр становится первым знакомством с армянским языком и культурой, для других – пространством, в котором год за годом продолжается их путь к познанию истории и духовного наследия своего народа.