Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h · +0 7d
Reach per post (ERR) 17.2%1.2K avg views
Posting 2.9/day last 15 hours ago
Reactions per 1K views 31.9 ❤ 🙏 🔥

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Մինսկի հայորդյաց տան նոր ուսումնական տարվա բացումը: Միջոցառումը համախմբել էր աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և համայնքի բարեկամներին՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որն է՝ հոգևոր կրթությունը, ազգային անանց արժեքների պահպանությունը, հայրենասիրությունը: Առանձնահատուկ հուզմունքով էր լցված օրն այն փոքրիկների համար, ովքեր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց։ Միջոցառումն սկսվեց Տեր Սարգիս քահանա Չոփուրյանի օրհնության խոսքով և միասնական Տերունական աղոթքով: Տեր հայրը հաջողություններ մաղթեց սաներին նոր ուսումնական տարում՝ նշելով, որ յուրաքանչյուր ստացած գիտելիք մեկ քայլով մոտեցնում է հզոր ու անպարտելի հայրենիք ունենալուն: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը: Կրթօջախի սաներին ողջունեց նաև Մինսկի «Հայաստան» մշակութալուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանը, ապա սաները հանդես եկան հայրենաշունչ ասմունքով ու երգով:

Views over time

05001K28 Sep 12:1511 Nov 00:1397428 Sep 12:15: 0 views11 Nov 00:13: 974 views
Snapshots we took after posting.
WhenViews
28 Sep 2026, 12:150
11 Nov 2026, 00:13974

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.