«Դա կրոնական ինքնավարության դեմ հաշվարկված հարձակում է». Էդվարդ Լին ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Էդվարդ Լինն անդրադարձավ Հայաստանի ընտրություններին՝ իր բնորոշմամբ՝ «Հայաստանի ներկայիս կառավարության՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում»։ «Այն աշխարհի ամենահին ազգային եկեղեցին է և այսօր աննախադեպ սպառնալիքի է բախվում՝ ոչ թե արտաքին զավթիչի, այլ հենց կառավարության կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ներկայիս վարչակազմը, ըստ էության, վերացրել է եկեղեցու և պետության միջև սահմանները և նախաձեռնել է եկեղեցու ազատությունների դեմ աննախադեպ արշավ։ Եվրոպայի խորհուրդը, ամենից առաջ, պետք է մտահոգված լինի մեր եկեղեցիների ազատությամբ»,- հայտարարեց նա։