Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h · +0 7d
Reach per post (ERR) 17.2%1.2K avg views
Posting 2.9/day last 15 hours ago
Reactions per 1K views 31.9 ❤ 🙏 🔥

Բրիտանացի պատգամավորի խոսքով՝ տեղի ունեցողը քաղաքական անհամաձայնություն չէ, այլ «հաշվարկված հարձակում կրոնական ինքնավարության դեմ»։ Նա անդրադարձավ նաև հոգևորականների կալանավորումներին՝ շեշտելով. «Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ենթարկվում է ճնշումների»։ Ըստ պատգամավորի՝ հունիսին անցկացված ընտրությունների ընթացքում Հայաստանի արդի պատմության մեջ առաջին անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու ինքնավարության վերացման դրույթներ. «Եվրոպայի խորհրդի անդամ մի երկրում իշխող կուսակցությունը միտումնավոր հարձակվում է տեղական եկեղեցու՝ աշխարհի ամենահին եկեղեցու վրա»,- ասաց նա։ Էդվարդ Լինը նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում կառավարությունը հրապարակել է պետական պատվերով զեկույց, որը «քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, ինչպես նաև սպառնացել է խորհրդարանական քննություն սկսել՝ եկեղեցու կանոնադրությունը հարկադրաբար փոխելու նպատակով»։ «Պետական մեխանիզմների օգտագործումը՝ հնագույն եկեղեցական օրենքները վերացնելու համար, մարդու իրավունքների և կրոնի ազատության կոպիտ խախտում է»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ընտրություններն օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ «սրբազան հաստատությունը պետության լիակատար վերահսկողության տակ դնելու համար»։ «Եվրոպայի խորհուրդը պետք է պաշտպանի կրոնի ազատությունը և դատապարտի Հայաստանի կառավարությանը»,- եզրափակեց պատգամավորը։

Views over time

02505007501K29 Sep 07:4011 Nov 00:1385029 Sep 07:40: 0 views11 Nov 00:13: 850 views
Snapshots we took after posting.
WhenViews
29 Sep 2026, 07:400
11 Nov 2026, 00:13850

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.