Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h · +0 7d
Reach per post (ERR) 17.2%1.2K avg views
Posting 2.9/day last 15 hours ago
Reactions per 1K views 31.9 ❤ 🙏 🔥
edited

Սեպտեմբերի 27-ին Վոլգոգրադի հայ համայնքը նշեց քաղաքի առաջին հայկական եկեղեցու կառուցման և օծման 23-րդ տարեդարձը: Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց տեղի հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը: Տեր հայրն օրհնության իր խոսքում շնորհավորեց համայնքի անդամներին ու ներկա հյուրերին: 2003 թվականի սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվեց և հանդիսավոր բացվեց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այդ օրվանից սկսած ձևավորվեց եկեղեցասեր ու նվիրյալ մի համայնք, որն ամեն կիրակի մասնակցում է պատարագներին, եկեղեցական արարողություններին, ազգային տոնակատարություններին՝ իրենց հավատով ու ծառայասիրությամբ դառնալով սիրո ու բարության հունդերի սերմնացան: Սուրբ Պատարագին ներկա էին Վոլգոգրադի մարզային իշխանության և տեղի Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներ։ Հավարտ Սբ. Պատարագի՝ եկեղեցու բակում բաժանվեց մատաղ, տեղի ունեցավ տոնական միջոցառում` հայորդյաց տան սաների մասնակցությամբ։

Views over time

02505007501K29 Sep 10:1611 Nov 00:1386429 Sep 10:16: 0 views11 Nov 00:13: 864 views
Snapshots we took after posting.
WhenViews
29 Sep 2026, 10:160
11 Nov 2026, 00:13864

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.