Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h · +0 7d
Reach per post (ERR) 17.2%1.2K avg views
Posting 2.9/day last 15 hours ago
Reactions per 1K views 31.9 ❤ 🙏 🔥

Եկեղեցին պետության թշնամին չէ, բայց պետությունը նաև Եկեղեցու վերադասը չէ։ Պետությունը պատասխանատու է օրենքի առջև։ Եվ այստեղ է հիմնական հարցը։ Եթե Դուք հայտարարում եք, որ Կաթողիկոսին պետությունը չի նշանակում, ապա ինչո՞ւ է իշխանությունը պահանջում Հայրապետի հեռացումը։ Եթե Եկեղեցու պետի ընտրությունը Եկեղեցու ներքին գործն է, ապա ինչո՞ւ է իշխանությունը նախապես որոշում, թե ով պետք է հեռանա և ով ստանձնի «բարեկարգումը»։ Եվ վերջապես՝ ՀՀ ո՞ր օրենքն է իշխանությանը տալիս Եկեղեցու ներքին կանոնական կառուցվածքը փոխելու իրավասություն։ Այս հարցերին պետք է պատասխանել ոչ թե քաղաքական կարգախոսներով, այլ Սահմանադրությամբ և օրենքով։ ՀԱԵ ավելի հին է, քան մերօրյա քաղաքական կուսակցությունները և պետական մարմինները։ Սա չի նշանակում, որ Եկեղեցին օրենքից վեր է։ Սակայն դա նշանակում է, որ ոչ մի քաղաքական իշխանություն իրավունք չունի փոխելու դարերով ամրագրված Եկեղեցու սրբազան ընթացքը։ Ուստի՝ պետությունը եկեղեցի չէ և ոչ էլ Եկեղեցին է պետություն։ Եվ նրանցից ոչ մեկը չպետք է պարտավորություն ստանձնի փոխարինելու մյուսին։ Աբգար Եպս. Հովակիմյան

Views over time

02505007501K29 Sep 08:4611 Nov 00:1388329 Sep 08:46: 0 views11 Nov 00:13: 883 views
Snapshots we took after posting.
WhenViews
29 Sep 2026, 08:460
11 Nov 2026, 00:13883

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.