The official Telegram channel of the Mother See of Holy Etchmiadzin
www.armenianchurch.org/
facebook
www.facebook.com/holyetchmiadzin/
twitter
twitter.com/HolyEtchmiadzin
Inst
instagram.com/mother_see_of_holy_etchmiadzin
Subscribers4.3K +0 24h
Reach per post (ERR)24.8%1.1K avg views
Posting2.6/weeklast 8 days ago
Reactions per 1K views0.0
edited
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է
🟣 Ի խորոց սրտի շնորհավորում ենք Վեհափառ Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, անսասանություն ու անսպառ եռանդ հովվապետական սրբազան առաքելության մեջ։
Այսօր, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս՝ ամուր մնալու մեր հավատքի մեջ, համախմբվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և անաղարտ պահելու քրիստոնեական այն արժեքները, որոնցով մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ կրթել ու դաստիարակել է իր զավակներին։
Աղոթում ենք առ Աստված, որ Ամենակալ Տերը Հայոց Հայրապետին մշտապես պահի Իր բարեզարդ շնորհների մեջ, որպեսզի դեռ երկար տարիներ, իբրև քաջ և բարի հովիվ, առաջնորդի մեր հավատավոր ժողովրդին Տիրոջ ճանապարհով՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն հայրենի մեր երկրի։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին
🟣 Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին։
Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը շնորհավորեց նրան դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։
Կարդալ ավելին
Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով
🟣 Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Կարդալ ավելին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին
Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արարատ» պարային համույթի անդամներին
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հայոց թեմի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային համույթի անդամներին։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին
Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի (Իտալիա) հոգևորականներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին՝ գոհունակությամբ խոսելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերությունների, ինչպես նաև հայ և իտալացի ժողովուրդների պատմական առնչակցությունների մասին։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
🟣 Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզիի։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը
🟣 Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։
Կարդալ ավելին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ժողով
🟣 Հոկտեմբերի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։
Անդրադառնալով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած ապօրինի արշավին և այս շրջանակներում Ազգային ժողովում նախաձեռնված գործընթացներին՝ ժողովականները հանդես եկան հայտարարությամբ։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներին
Հոկտեմբերի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։
Կարդալ ավելին
🟣 Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։
Կարդալ ավելին
Խորհրդակցություն Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ
Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվեց, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվեց նաև, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
🟣 Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ գլխավորությամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի։
Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին՝ Նորին Սրբությունը բարձր գնահատեց հիմնադրամի մարդասիրական առաքելությունն ու տարբեր երկրներում կրթության, գիտության և մշակույթի զարգացմանն ուղղված օգտաշատ գործունեությունը։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես կարևորեց հիմնադրամի՝ Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների զորացմանն ուղղված նախաձեռնությունները։
Կարդալ ավելին
edited
Եկեղեցականների նոր նշանակումներ
🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։
👉 Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնից, նշանակվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ։
👉 Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր։
👉 Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Իտալիայում։
👉 Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է նշանակվել Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։
👉 Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում։
👉 Արժանապատիվ Տ. Գյուտ քահանա Գալստյանը ծառայության է նշանակվել Արմավիրի թեմում։
👉 Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
🟣 Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։
Կարդալ ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
🟣 Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Սենատի անդամներ և քաղաքական գործիչներ։
Հանդիպմանը Նորին Սրբությունն նկատեց, որ պատվիրակության այցը հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության ևս մեկ վկայություն է՝ կարևորելով նման հանդիպումները փոխճանաչողության խորացման և երկու ժողովուրդների միջև կապերի զորացման գործում։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությանը՝ ընդգծելով նաև արգենտինահայ համայնքի ավանդը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման մեջ։
Կարդալ ավելին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոց
🟣 Հոկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։
«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան հարկաբաժնում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ հիմնված արհեստանոցը Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով։
Կարդալ ավելին