Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

@mothersee · Armenian · active

Subscribers 4.3K Subscribers, last 30 days: 4.3K → 4.3K +0 24h
Reach per post (ERR) 25.1%1.1K avg views
Posting 2.8/week last 1 day ago
Reactions per 1K views 0.0
edited

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է 🟣 Ի խորոց սրտի շնորհավորում ենք Վեհափառ Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, անսասանություն ու անսպառ եռանդ հովվապետական սրբազան առաքելության մեջ։ Այսօր, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս՝ ամուր մնալու մեր հավատքի մեջ, համախմբվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և անաղարտ պահելու քրիստոնեական այն արժեքները, որոնցով մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ կրթել ու դաստիարակել է իր զավակներին։ Աղոթում ենք առ Աստված, որ Ամենակալ Տերը Հայոց Հայրապետին մշտապես պահի Իր բարեզարդ շնորհների մեջ, որպեսզի դեռ երկար տարիներ, իբրև քաջ և բարի հովիվ, առաջնորդի մեր հավատավոր ժողովրդին Տիրոջ ճանապարհով՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն հայրենի մեր երկրի։

Views over time

05001K1.5K4 Nov 05:4613 Nov 10:361.3K4 Nov 05:46: 0 views11 Nov 02:28: 986 views11 Nov 06:10: 990 views13 Nov 10:36: 1,310 views
Snapshots we took after posting.
WhenViews
4 Nov 2026, 05:460
11 Nov 2026, 02:28986
11 Nov 2026, 06:10990
13 Nov 2026, 10:361.3K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.