Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանը 🟣 Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Սենատի անդամներ և քաղաքական գործիչներ։ Հանդիպմանը Նորին Սրբությունն նկատեց, որ պատվիրակության այցը հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության ևս մեկ վկայություն է՝ կարևորելով նման հանդիպումները փոխճանաչողության խորացման և երկու ժողովուրդների միջև կապերի զորացման գործում։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին Արգենտինայի ցուցաբերած զորակցությանը՝ ընդգծելով նաև արգենտինահայ համայնքի ավանդը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման մեջ։ Կարդալ ավելին