Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։ Կարդալ ավելին