Եկեղեցականների նոր նշանակումներ 🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ 👉 Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնից, նշանակվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ։ 👉 Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր։ 👉 Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Իտալիայում։ 👉 Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է նշանակվել Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։ 👉 Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում։ 👉 Արժանապատիվ Տ. Գյուտ քահանա Գալստյանը ծառայության է նշանակվել Արմավիրի թեմում։ 👉 Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin
Subscribers
4.3K
+0 24h
Reach per post (ERR)
25.1%1.1K avg views
Posting
2.8/week
last 1 day ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 5 Oct 2026, 08:55 | 0 |
| 11 Nov 2026, 02:28 | 2.2K |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
| Posted | Channel | Post | Views |
|---|---|---|---|
| 5 Oct 2026, 08:57 | Параллель | Parallel | Պարալլել | Եկեղեցականների նոր նշանակումներ 🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն... | 544 |