🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

@armsilaru · news · Armenian · slowing

Мы боремся за единство и неделимость армянского народа. Мы стремимся к богатой и сильной Армении, выступаем за крепкий союз Армении и России. Мы поддерживаем Р. Кочаряна, нам близки его идеи, понимание основ сильного государства. Рады здоровому общению!

Subscribers 1.1K Subscribers, last 30 days: 1.1K → 1.1K +0 24h
Reach per post (ERR) 11.0%115 avg views
Posting 1.9/week last 2 days ago
Reactions per 1K views 8.7 ❤ 🙏 👍
  1. Заявление фракции «Армения» Национального собрания Республики Армения В Армении арест давно превратился в инструмент запугивания, изоляции и наказания политических оппонентов власти. Сегодня последствия этой политики уже приводят к необратимым человеческим трагедиям. Сегодня рано утром общество потрясла очередная трагическая новость: в исправительном учреждении скончался 46-летний Арсен Геворкян. Мы являемся свидетелями очередной человеческой трагедии, которая происходит при власти, провозгласившей себя демократической, но осуществляющей повсеместные репрессии в отношении оппозиционеров. Смерть Арсена Геворкяна вновь демонстрирует тяжелые человеческие последствия политических преследований и необходимость привлечения к ответственности за них. В заключении продолжают оставаться лидеры оппозиционных политических сил, инакомыслящие. У этой трагедии есть конкретный ответственный — нынешняя авторитарная власть и ее руководитель Никол Пашинян, действия которых становятся все более дерзкими, когда отсутствует противодействие со стороны международного сообщества. Сочуствуем семье, близким и нашим партнерам из «Сильной Армении» в связи с этой трагедией. Фракция «Армения» Национального собрания Республики Армения

  2. repost

    Уважаемые представители СМИ! В среду, 11 ноября, в 11:00 в офисе второго Президента РА Роберта Кочаряна (Б/Ц "Эребуни Плаза") состоится пресс-конференция депутатов НС РА от фракции «Армения» Анны Григорян, Севака Хачатряна и адвоката Арама Орбеляна.

  3. repost

    ❌ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հանի, բայց ձայնից կզրկեն. Լավրովը փակագծեր է բացում #ՀԱՊԿ #5tv 🌩Աջակցեք մեզ 💌Հետադարձ կապ

  4. repost

    «Ադրբեջանի Սահմանադրությունն ունի դրույթներ, որոնք բավական վիճահարույց են, հատկապես Ադրբեջանի տարածքային հիմքերի և սահմանների տեսանկյունից։ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում գրված է, որ դրա հիմքում դրված է Անկախության մասին Սահմանադրական ակտը, որն ընդունվել է 1991 թվականին, և ամրագրվում են այդ ակտում ամրագրված սկզբունքները»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցում Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը թվարկում է Ադրբեջանի Սահմանասրության վիճահարույց դրույթները և նկատում՝ Ադրբեջանի պահանջները Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվելու։ Նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում, որ Բաքուն հետագայում չի հրաժարվի դրանից։ «Նույնիսկ եթե այդ փաստաթուղթը, որը անվանում են խաղաղության պայմանագիր, ստորագրվի, եթե այսօրվա իշխանություններին հաջողվի Սահմանադրությունից հանել հռչակագիրը, այդ փաստաթղթի ուժը մեծ հարց է։ Որովհետև մենք գիտենք՝ Ալիևի ռեժիմը այդ փաստաթղթերը կարող է ընդհանրապես ուզած պահին շպրտել մի կողմ։ Եթե նույնիսկ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք նրանք պահանջում են, կատարվեն, դրանով նրանց պահանջները չեն բավարարվելու։ Մենք այդ մասին վաղուց ենք խոսել՝ դեռ 2020 թվականից, երբ սկսվեց բանակցային գործընթացը։ Եթե կողմը, որն իրեն թույլ է համարում, գնում է զիջումների, և բոլոր զիջումներն ընդունվում են, ապա զիջումների քանակն ավելանում է, և դրանք ավելի են խստանում։ Այսինքն՝ միայն Սահմանադրությունը փոխելով մենք այդ հարցը երբեք չենք լուծի»,- վերլուծում է Շահզադեյանը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  5. repost

    «Թուրք–ադրբեջանական դաշինքի մահվան մասին լուրերը անիրական են, սակայն «մեկ ազգ, երկու պետություն» ձևաչափում լուրջ վերանայումներ են տեղի ունենում: Ալիևն այլևս չի ընդունում «փոքր եղբոր» դերը»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վերլուծել է Բաքվի և Անկարայի միջև հնչող կոշտ հայտարարությունները։ «Թուրք-ադրբեջանական հարաբերություններում երբեմն-երբեմն նկատվում են որոշ փոխադարձ խանդի տեսարաններ... Բայց «փոքր եղբայր-մեծ եղբայր» հարաբերությունները Ադրբեջանի համար այլևս ընկալելի չեն, ընկալելի են ուղղակի «եղբայրներ» հարաբերությունները։ Իսկ այս օրերին Թուրքիայում տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որ ձևակերպվում է հետևյալ կերպ՝ Ադրբեջանը մոռացել է, որ առանց Թուրքիայի օգնության չէր կարող հաղթել 44-օրյա պատերազմում Հայաստանին, ավելի ճիշտ՝ Արցախի Պաշտպանության բանակին չէր էլ կարող հաղթել․․․ Այսինքն սա լրջագույն հարված է Ալիևի քաղաքական ամբիցիաներին և ինքնասիրությանը»։ Թուրքագետի դիտարկմամբ՝ լարվածության բուն առիթ դարձած գլխաշորերի՝ հիջաբի սահմանափակման շուրջ վեճը զուտ կրոնական կամ հագուստի հարց չէ, այլ քաղաքական իսլամի առանցքային սիմվոլ․ «Թուրքիայի համար գլխաշորը քաղաքական իմիջի հարց է, Ադրբեջանի համար՝ քաղաքական ինքնության»։ Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը լարումը թուլացնելու առաջին քայլն արել է՝ պաշտոնից ազատելով կոշտ հայտարարություններ արած իր խորհրդականին․ «Հիմա պետք է հասկանալ, թե արևելյան շուկայի օրենքներով՝ դրա դիմաց փորձառու Էրդողանը ի՛նչ է պահանջելու Ալիևից»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  6. repost

    🎙«Արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են, և ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2027թ–ի երկրորդ կեսին։ Դա Փաշինյանի համար վաբանկային խաղ է, որին նա գնացել է ոչ լավ օրից». «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում կանխատեսում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։ «Հունիսի 7-ի ընտրական ցիկլը Հայաստանում չի ավարտվել։ Այն այսօր էլ շարունակվում է ներքաղաքական լարվածությամբ, ընդդիմության ձերբակալություններով, տնտեսական ճնշումներով։ Արտահերթ ընտրություն անպայման լինելու է։ Ի դեպ, դա օբյեկտիվ էլ է, որովհետև այս խորհրդարանը ստեղծման օրվանից փակուղային էր։ Խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերից որևէ մեկը իր օրակարգը ռեալիզացնելու անհրաժեշտ թվով մանդատներ չէր ստացել, այդ թվում իշխանությունը»։ Նիկոլ Փաշինյանը երեկ նաև խաղաղության պայմանագրի ստորագրման ցանկալի նոր ժամկետ հայտարարեց․ եթե հոկտեմբերի 15-ին դա մինչև 2031-ն էր, ապա երակվա խոսքում նշեց 2027-28 թվականները։ Սա, ըստ Սուրենյանցի, պատահական չէ։ Եվ դա հասկանալու համար բավական էր հետևել նախորդ ժամկետի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում բարձրացած աղմուկին․ «Մի վայնասուն բարձրացավ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ «գցում» է, փորձում է պայմանավորվածություններից հետ կանգնել։ Այսինքն՝ Բաքվից հստակ հասկացրեցին, որ «այն ջերմոցային պայմաններով, որ ստեղծել ենք, որ դու վերարտադրվես, դրա համար չէինք ստեղծել», և միանգամից Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ փոփոխություն կատարվեց»,– նկատում է քաղաքագետը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  7. repost

    🎙«Աբովյան Time»․ Հայաստանն ուԱդրբեջանը, այո՛, ձգտում են խաղաղության, բայց երկուսի խաղաղության տեսլականները տարբեր են․ սա խնդիր է։ Եթե հայկական կողմը խաղաղությունը տեսնում է «սկսենք զրոյից» տրամաբանության ներքո, կամ «ինչ եղել է՝ եղել է, հիմա նորից սկսենք ու առանց ցավոտ հարցերի», ապա ադրբեջանական կողմը խաղաղությունը տեսնում է բացառապես Հայաստանի թուլացման կամ կազմաքանդման, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման կամ «իրենց» վերագրման տրամաբանության մեջ, մի խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնտեքստում։ Անգամ կապ չունի՝ կխոսի՞ Հայաստանը արցախյան հիմնախնդրի մասին, թե կլռի․Ադրբեջանի նպատակը դրանից անկախ է։ Պետք է ունենալ քաջություն և առերեսվել իրականության հետ, այլ ոչ թե թաթախվել պատրանքների մեջ և ինքնախաբեությամբ գոհանալ։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  8. repost

    «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չէ, որովհետև Ադրբեջանի տեղեկատվական դաշտում չեն դադարում հայատյացությունից բխող ձևակերպումներն ու մոտեցումները․ խաղաղությունը հասարակությունն է, որն այսօր պատրաստ չէ խաղաղության»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն է։ «Երբ տեսնում ենք, որ քո թշնամի պետության կամ հակառակորդ պետության կրթական համակարգում երեխաներին սովորեցնում են, որ հայերը ռևանշիստ են, ապա ես չեմ կարող հավատալ այդ խաղաղությանը։ Ադրբեջանական դպրոցների 9-րդ դասարանի համար այս տարեսկզբի դասագիրք է հրատարակվել 44-օրյա պատերազմի մասին, որտեղ 190 անգամ հանդիպում է «ռևանշիստ» բառը, «օկուպացված» բառը՝ մոտ 70 անգամ։ Դասագրքում, Դավթյանի խոսքով, նաև լուսանկարներ կան միջազգային պարսավանքի արժանացած, Բաքվի, այսպես կոչված` «Հաղթանակի պուրակից»։ Ադրբեջանագետ պատգամավորի ձևակերպմամբ՝ որքան Ադրբեջանը փորձում է «նվաստացնել» Հայաստանի հասարակությանը, այնքան մեր ժողովրդի մեջ վրեժխնդրությունն ավելի է շատանում։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  9. repost

    Сегодня многовековые братские узы между Россией и Арменией переживают глубочайший и наиболее опасный кризис в современной истории. Под прикрытием риторики о “диверсификации внешней политики” официальный Ереван шаг за шагом берет курс на демонтаж стратегического партнерства с Москвой. Однако геополитические иллюзии и заигрывание с внешними игроками в столь уязвимом регионе, как Южный Кавказ, чреваты катастрофическими последствиями в первую очередь для самой Армении. Читать статью Агаси Арабяна: https://nashasreda.ru/opasnyj-virazh-k-chemu-privedyot-kurs-erevana-na-slom-vekovogo-soyuza-s-rossiej/ Сайт|ВК|VK Видео|YouTube|RuTube|МАХ

  10. repost

    🎙«Անիմաստ է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների մասնակցելը․ ընդդիմադիր այս կամ այն թեկնածուի հաղթանակը որևէ էական ազդեցություն կամ նշանակություն չունի քաղաքական ընդհանուր պատկերի վրա»․ կարծում է «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակից քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով՝ ՏԻՄ մարմինները Հայաստանում երբեք ինքնուրույն կառույցներ չեն եղել և միշտ կախվածության մեջ են գտնվել կենտրոնական իշխանությունից։ «ՏԻՄ մարմիններն ինքնուրույն կառույցներ չեն, և Հայաստանում միշտ էլ այդպես է եղել։ Նրանք միշտ նայում են՝ ով է նստած իշխանական ղեկին։ Երբ իշխում է «իքս» քաղաքական ուժը, բոլորը ստիպված են նրա ձեռքին նայել, որովհետև նրանից են ֆինանսավորում ստանում։ Իրենք ինքնուրույն ֆինանսավորման հզոր տնտեսական աղբյուրներ չունեն», –բացատրում է քաղտեխնոլոգը։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարները արագորեն հարմարվում են նոր իշխանություններին։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին քաղաքական առումով անիմաստ է։ Իսկ եթե չեն հարմարվում, գործող կառավարման համակարգում կենտրոնական իշխանությունը ցանկացած պահի կարող է հեռացնել համայնքի ղեկավարին․ օրինակները քիչ չեն։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  11. repost

    Левон Кочарян заявил, что попытки надавить на экс-президента путем ареста старшего сына обречены "Если Пашиняну кажется, что он сможет усилить прессинг на моего отца путем ареста моего брата и тем самым достичь какого-то результата, то он ошибается", - сказал депутат от оппозиционной «Армении» на пресс-конференции. Он заверил, что в семье Кочарянов прекрасно понимают, за что борются, и что уголовное дело полностью сфабриковано. Что касается условия содержания Седрака Кочаряна в СИЗО, то он в камере не один. Со слов депутата, брат держится стойко, настроение нормальное. @SputnikARM

  12. repost

    🇮🇳🇦🇲 Индия и Армения — две страны, которые стремительно идут по пути сближения. В чём интерес Индии в контексте углубления отношений с Арменией? Почему Индия считает приоритетным укрепление обороноспособности Армении? Гости подкаста: политолог и ирановед Карине Геворгян и политолог, эксперт по Индии Бишваруп Саньял. Как работает связка Индия — Иран в регионе Южного Кавказа и есть ли вообще точки политического соприкосновения между этими странами? 🇮🇳 Количество граждан Индии в Армении увеличивается. Что необходимо сделать, чтобы избежать миграционного кризиса в Армении? Об этом и многом другом — в подкасте «Абовян ТАЙМ» на радио Sputnik Армения. ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  13. repost

    «Սիրելի՛ երևանցիներ, ձեզ սպասվում են նորանոր թանկացումներ. հաջորդ ամսվանից կսկսվի թանկացումների շքերթը։ Սա մեր երևանցիների համակերպվելու հետևանքն է»: «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը պարզաբանում է իր զգուշացումը՝ Երևանի տարբեր հատվածներում և մայրաքաղաքի մուտքերի մոտ նախատեսվող տեսախցիկների տեղադրումը միայն մեքենաների հոսքը հաշվելու նպատակ չունի․ դրան կարող են հաջորդել Երևան մարզերից եկող ավտոբուսների և միկրոավտոբուսների տեղաշարժի սահմանափակումներ․ «Էջմիածնից, Արմավիրի մարզից մեր բնակիչները, ուսանողները գալու են, հասնեն Երևանի մուտքի մոտ։ Էլ չեն թողնելու գան Պրոսպեկտ։ Կիջնեն, ուրիշ մի ավտոբուս կնստեն՝ արդեն Երևանի, մի հատ էլ այնտեղ պետք է գումար մուծեն»։ Ստեփանյանի պնդմամբ՝ փոփոխությունները կարող են վերաբերել նաև Երևանի Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաներով մուտք գործելուն․ «Ասենք՝ Նոր Նորքից ուզում եք իջնել ձեր ընտանիքով Երևանի կենտրոն՝ տարբեր ժամանցային վայրեր․ դուք կթողնեք Մասիվում ձեր մեքենան ու տրանսպորտով կիջնեք Երևանի կենտրոն։ Չե՞ք ուզում՝ կմուծեք բարձր գումարներ Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործելու համար»։ Երևանի ավագանու ենթադրել է, որ տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի արձանագրել սահմանափակումները խախտող վարորդներին և տուգանքներ կիրառել նրանց նկատմամբ։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  14. repost

    «Հայաստանը կանգնած է ոչ թե Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության, այլ ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու կամ առանց այլընտրանքի մնալու խնդրի առաջ»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հայաստանի համար ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն չի տեսնում։ «ԵՄ անդամակցելու տարբերակ մենք չունենք․ մենք ոչ թե ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքի առաջ ենք կանգնած, այլ ԵԱՏՄ-ի ու ոչնչի։ Եվ սա է գլխավոր խնդիրը։ Փաշինյանն ասում է՝ դե պահենք ԵԱՏՄ-ն, մինչև ստեղծվի այն հնարավորությունը»։ Քաղաքագետը գնահատմամբ՝ այդ հնարավորությունը չի ստեղծվելու։ Իր տեսակետը նա հիմնավորել է ԵՄ անդամակցության սպասող երկրների օրինակով․ «Չի լինելու այդ հնարավորությունը, որովհետև ԵՄ անդամակցելու հերթ կա՝ առնվազն 10 երկիր, որոնցից վերջինը Վրաստանն է։ Իսկ առաջինը Չեռնոգորիան, որը շատ ավելի մոտ է Եվրոպային աշխարհագրորեն և շատ ավելի փոքր է տնտեսության ծավալով․ Եվրոպայի մաս է, բայց Միության անդամ չէ և դեռ չի կարող անդամակցել։ Մի 20 տարի սպասում է»։ Քաղաքագետը հիշեցնում է՝ Հայաստանի համար տնտեսական և անվտանգային հարաբերությունների փոխկապակցված են։ «Եթե խաղաղ ժամանակ, սովորական ժամանակ կարելի էր անջատել տնտեսականը և անվտանգայինը կամ գոնե դիտարկել, որ դա անջատված է, հիմա դա մի բլոկի մեջ է դիտարկվում։ Թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական հարաբերությունները պետք է լինեն մի համալիրի մաս»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  15. repost

    «Հայաստանին անհրաժեշտ է խաղաղության մի քանի միջազգային երաշխավոր, և միջազգային գերտերությունները այդ դերը կարող են ստանձնել»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը միևնույն ժամանակ ընդգծում է՝ Հայաստանը չպետք է վերածվի տարբեր ուժերի հակադրության հարթակի․ «Հայաստանը ընդհանուր առմամբ պետք է իրականացնի բալանսավորված դիվանագիտություն և չլինի հակադրությունների հարթակ, այլ լինի համագործակցության հարթակ, որտեղ միջազգային գերտերությունները իրար հետ աշխատելու են, այլ ոչ թե բախումների կենտրոն դառնա»։ Անդրադառնալով Տիգրանաշենին՝ պատգամավորը ընդգծել է, որ բնակավայրում պետք է իրականացվեն զարգացման ծրագրեր։ «Տիգրանաշենի դպրոցը փակվել է, և այժմ անհրաժեշտ է լուծել երեխաների՝ հարևան բնակավայրի դպրոց հասնելու հարցը՝ տրանսպորտային միջոց ձեռք բերել։ Տիգրանաշենը, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ բնակավայր, պետք է զարգանա։ Ինչո՞ւ պիտի Տիգրանաշենը հանձնվի: Մեր օրենքով ՀՀ բնակավայր է համարվում: Հիշո՞ւմ եք, որ ոնց էին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը իշխող կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնում, թե բա՝ դրանով Սյունիքից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Երբ իրենց ձեռք չի տալիս՝ չեն հիշում։ Այ երբ որ իրենց ձեռք էր տալիս՝ այդ օրենքի մասին հիշում էին, հիմա այդ օրենքը կոնկրետ Տիգրանաշենի քեյսով ոչ ոք չի ուզում հիշել»։ Աբրահամյանը հայտնեց, որ նախատեսվում է բնակավայրում խաղահրապարակ կառուցել, գյուղատնտեսական շուկա հիմնել։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  16. repost

    🎙«Աբովյան TIME»․ ՄԱԿ-ի հերթական նստաշրջանը ավանդականներից չէր․ աշխարհի հիմնական խաղացողները՝ Չինաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Հնդկաստան, Իրան, Իսրայել և այլն, մատնանշեցին իրենց դիրքավորումը նոր աշխարհակարգի պայմաններում։ Արդեն իսկ նախանշվում են այն նոր աշխարհաքաղաքական սահմանները, որոնք ձևում են աշխարհը։ Հայաստանի համար շատ կարևոր է ոչ մի պարագայում չընկնել հոսանքի տակ և հնացած կամ ոչ ակտուալ աշխարհաքաղաքական կենտրոնների վրա հաշվարկ անել, օրինակ՝ նույն Եվրամիության։ Պետք է լինել մաքսիմալ պրագմատիկ․ հենց այսօրվա մեր որոշումից է կախված լինելու՝ ունենալո՞ւ ենք մենք պետություն։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  17. repost

    Азербайджан настроен на мир без армян, недавние фальсификации в армянских храмах Карабаха это подтверждают, уверен автор стрим-шоу на радио @SputnikARM Арман Абовян. Попытки выдать, а говоря простым языком, украсть армянское историческое наследие, говорят о том, что первопричиной армяно-азербайджанского конфликта были не претензии Армении на чьи-то там территории, а системное и систематическое разрушение, уничтожение, присвоение всего армянского в регионе. ✔️Абовян напоминает: в Нахиджеване еще в 2004 году бульдозерами выкорчевали из земли 10 000 армянских хачкаров и сбросили их в реку, а нынешняя история с монастырями Гандзасар и Дадиванк принимает крайне тревожный характер. Деарменизация исконно армянского наследия подбирается к самой Армении, которую Баку уже давно во всеуслышание величает "Западным Азербайджаном". Sputnik Армения можно читать и в MAX — без долгих загрузок

  18. repost

    «Խաղաղությունը խոսքով է միայն։ Եթե իրական խաղաղություն եկած լիներ, չէին նստի սպասի՝ երբ է Հայաստանը փոխելու Սահմանադրությունը։ Երբ ամենակարևոր ռազմավարական դիրքերից՝ Իշխանասարից, Սև լիճից, Կապանի բարձունքներից բացի, որտեղից ուղղակի նշանառության տակ են Հայաստանի կապող օղակները, դա դեռ քիչ է՝ մի հատ էլ ուզում ես Տիգրանաշենը, որ մի հատ էլ արտերիա կտրես․․․ Խաղաղությունը այդպեդ չի գալիս»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հակադարձում է իշխանության պնդումներին, թե խաղաղության ապացույց է նաև այն, որ սահմանին կրակոցներ չկան․ «Սահմանի վրա չեն կրակում, որովհետև իմաստ չկա կրակելու․ կարելի է խոսքով ստանալ այն, ինչ նախկինում անգամ կրակոցով անհնար էր ստանալ»։ ԱԺ նախկին պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանի սահմանային իրավիճակն էապես փոխվել է․ այսօր ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանի սահմանամերձ որոշ հատվածներում շատ ավելի անմիջական է զգացվում․ «Սահմանը եկավ-հասավ այնպիսի տեղ, որ մենք արդեն մեր աչքով տեսնում ենք ադրբեջանական դրոշները։ Այսօր ադրբեջանցիներն այն պատի հետևից թարս նայում են քեզ վրա, թե դու ինչու ես պատի կողքին»: 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

  19. Older posts