«Ադրբեջանի Սահմանադրությունն ունի դրույթներ, որոնք բավական վիճահարույց են, հատկապես Ադրբեջանի տարածքային հիմքերի և սահմանների տեսանկյունից։ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում գրված է, որ դրա հիմքում դրված է Անկախության մասին Սահմանադրական ակտը, որն ընդունվել է 1991 թվականին, և ամրագրվում են այդ ակտում ամրագրված սկզբունքները»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցում Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը թվարկում է Ադրբեջանի Սահմանասրության վիճահարույց դրույթները և նկատում՝ Ադրբեջանի պահանջները Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվելու։ Նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում, որ Բաքուն հետագայում չի հրաժարվի դրանից։ «Նույնիսկ եթե այդ փաստաթուղթը, որը անվանում են խաղաղության պայմանագիր, ստորագրվի, եթե այսօրվա իշխանություններին հաջողվի Սահմանադրությունից հանել հռչակագիրը, այդ փաստաթղթի ուժը մեծ հարց է։ Որովհետև մենք գիտենք՝ Ալիևի ռեժիմը այդ փաստաթղթերը կարող է ընդհանրապես ուզած պահին շպրտել մի կողմ։ Եթե նույնիսկ Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք նրանք պահանջում են, կատարվեն, դրանով նրանց պահանջները չեն բավարարվելու։ Մենք այդ մասին վաղուց ենք խոսել՝ դեռ 2020 թվականից, երբ սկսվեց բանակցային գործընթացը։ Եթե կողմը, որն իրեն թույլ է համարում, գնում է զիջումների, և բոլոր զիջումներն ընդունվում են, ապա զիջումների քանակն ավելանում է, և դրանք ավելի են խստանում։ Այսինքն՝ միայն Սահմանադրությունը փոխելով մենք այդ հարցը երբեք չենք լուծի»,- վերլուծում է Շահզադեյանը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Subscribers
1.1K
+0 24h
Reach per post (ERR)
11.0%115 avg views
Posting
1.9/week
last 2 days ago
Reactions per 1K views
8.7
❤ 🙏 👍
Views over time
| When | Views |
|---|---|
| 10 Nov 2026, 17:02 | 0 |
| 11 Nov 2026, 12:48 | 41 |
| 11 Nov 2026, 17:11 | 45 |
| 12 Nov 2026, 17:38 | 52 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.