🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

@armsilaru · news · Armenian · slowing

Subscribers 1.1K Subscribers, last 30 days: 1.1K → 1.1K +0 24h
Reach per post (ERR) 11.4%120 avg views
Posting 1.9/week last 3 days ago
Reactions per 1K views 8.3 ❤ 🙏 👍
repost from Radio Sputnik Armenia

«Սիրելի՛ երևանցիներ, ձեզ սպասվում են նորանոր թանկացումներ. հաջորդ ամսվանից կսկսվի թանկացումների շքերթը։ Սա մեր երևանցիների համակերպվելու հետևանքն է»: «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը պարզաբանում է իր զգուշացումը՝ Երևանի տարբեր հատվածներում և մայրաքաղաքի մուտքերի մոտ նախատեսվող տեսախցիկների տեղադրումը միայն մեքենաների հոսքը հաշվելու նպատակ չունի․ դրան կարող են հաջորդել Երևան մարզերից եկող ավտոբուսների և միկրոավտոբուսների տեղաշարժի սահմանափակումներ․ «Էջմիածնից, Արմավիրի մարզից մեր բնակիչները, ուսանողները գալու են, հասնեն Երևանի մուտքի մոտ։ Էլ չեն թողնելու գան Պրոսպեկտ։ Կիջնեն, ուրիշ մի ավտոբուս կնստեն՝ արդեն Երևանի, մի հատ էլ այնտեղ պետք է գումար մուծեն»։ Ստեփանյանի պնդմամբ՝ փոփոխությունները կարող են վերաբերել նաև Երևանի Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաներով մուտք գործելուն․ «Ասենք՝ Նոր Նորքից ուզում եք իջնել ձեր ընտանիքով Երևանի կենտրոն՝ տարբեր ժամանցային վայրեր․ դուք կթողնեք Մասիվում ձեր մեքենան ու տրանսպորտով կիջնեք Երևանի կենտրոն։ Չե՞ք ուզում՝ կմուծեք բարձր գումարներ Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործելու համար»։ Երևանի ավագանու ենթադրել է, որ տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի արձանագրել սահմանափակումները խախտող վարորդներին և տուգանքներ կիրառել նրանց նկատմամբ։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

0501001503 Oct 15:4413 Nov 17:411493 Oct 15:44: 0 views11 Nov 12:48: 149 views13 Nov 17:41: 149 views
Snapshots we took after posting.
WhenViews
3 Oct 2026, 15:440
11 Nov 2026, 12:48149
13 Nov 2026, 17:41149

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.