🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

@armsilaru · news · Armenian · slowing

Subscribers 1.1K Subscribers, last 30 days: 1.1K → 1.1K +0 24h
Reach per post (ERR) 11.4%120 avg views
Posting 1.9/week last 2 days ago
Reactions per 1K views 8.3 ❤ 🙏 👍
repost from Radio Sputnik Armenia

🎙«Անիմաստ է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների մասնակցելը․ ընդդիմադիր այս կամ այն թեկնածուի հաղթանակը որևէ էական ազդեցություն կամ նշանակություն չունի քաղաքական ընդհանուր պատկերի վրա»․ կարծում է «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակից քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով՝ ՏԻՄ մարմինները Հայաստանում երբեք ինքնուրույն կառույցներ չեն եղել և միշտ կախվածության մեջ են գտնվել կենտրոնական իշխանությունից։ «ՏԻՄ մարմիններն ինքնուրույն կառույցներ չեն, և Հայաստանում միշտ էլ այդպես է եղել։ Նրանք միշտ նայում են՝ ով է նստած իշխանական ղեկին։ Երբ իշխում է «իքս» քաղաքական ուժը, բոլորը ստիպված են նրա ձեռքին նայել, որովհետև նրանից են ֆինանսավորում ստանում։ Իրենք ինքնուրույն ֆինանսավորման հզոր տնտեսական աղբյուրներ չունեն», –բացատրում է քաղտեխնոլոգը։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարները արագորեն հարմարվում են նոր իշխանություններին։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին քաղաքական առումով անիմաստ է։ Իսկ եթե չեն հարմարվում, գործող կառավարման համակարգում կենտրոնական իշխանությունը ցանկացած պահի կարող է հեռացնել համայնքի ղեկավարին․ օրինակները քիչ չեն։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

0501001509 Oct 20:3213 Nov 17:071419 Oct 20:32: 0 views11 Nov 12:48: 137 views13 Nov 17:07: 141 views
Snapshots we took after posting.
WhenViews
9 Oct 2026, 20:320
11 Nov 2026, 12:48137
13 Nov 2026, 17:07141

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.