«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չէ, որովհետև Ադրբեջանի տեղեկատվական դաշտում չեն դադարում հայատյացությունից բխող ձևակերպումներն ու մոտեցումները․ խաղաղությունը հասարակությունն է, որն այսօր պատրաստ չէ խաղաղության»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն է։ «Երբ տեսնում ենք, որ քո թշնամի պետության կամ հակառակորդ պետության կրթական համակարգում երեխաներին սովորեցնում են, որ հայերը ռևանշիստ են, ապա ես չեմ կարող հավատալ այդ խաղաղությանը։ Ադրբեջանական դպրոցների 9-րդ դասարանի համար այս տարեսկզբի դասագիրք է հրատարակվել 44-օրյա պատերազմի մասին, որտեղ 190 անգամ հանդիպում է «ռևանշիստ» բառը, «օկուպացված» բառը՝ մոտ 70 անգամ։ Դասագրքում, Դավթյանի խոսքով, նաև լուսանկարներ կան միջազգային պարսավանքի արժանացած, Բաքվի, այսպես կոչված` «Հաղթանակի պուրակից»։ Ադրբեջանագետ պատգամավորի ձևակերպմամբ՝ որքան Ադրբեջանը փորձում է «նվաստացնել» Հայաստանի հասարակությանը, այնքան մեր ժողովրդի մեջ վրեժխնդրությունն ավելի է շատանում։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Subscribers
1.1K
+0 24h
Reach per post (ERR)
11.0%115 avg views
Posting
1.9/week
last 2 days ago
Reactions per 1K views
8.7
❤ 🙏 👍
Views over time
| When | Views |
|---|---|
| 12 Oct 2026, 16:59 | 0 |
| 11 Nov 2026, 12:48 | 153 |
| 12 Nov 2026, 17:38 | 154 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.