🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

@armsilaru · news · Armenian · slowing

Subscribers 1.1K Subscribers, last 30 days: 1.1K → 1.1K +0 24h
Reach per post (ERR) 11.4%120 avg views
Posting 1.9/week last 3 days ago
Reactions per 1K views 8.3 ❤ 🙏 👍
repost from Radio Sputnik Armenia

«Հայաստանը կանգնած է ոչ թե Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության, այլ ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու կամ առանց այլընտրանքի մնալու խնդրի առաջ»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հայաստանի համար ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն չի տեսնում։ «ԵՄ անդամակցելու տարբերակ մենք չունենք․ մենք ոչ թե ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքի առաջ ենք կանգնած, այլ ԵԱՏՄ-ի ու ոչնչի։ Եվ սա է գլխավոր խնդիրը։ Փաշինյանն ասում է՝ դե պահենք ԵԱՏՄ-ն, մինչև ստեղծվի այն հնարավորությունը»։ Քաղաքագետը գնահատմամբ՝ այդ հնարավորությունը չի ստեղծվելու։ Իր տեսակետը նա հիմնավորել է ԵՄ անդամակցության սպասող երկրների օրինակով․ «Չի լինելու այդ հնարավորությունը, որովհետև ԵՄ անդամակցելու հերթ կա՝ առնվազն 10 երկիր, որոնցից վերջինը Վրաստանն է։ Իսկ առաջինը Չեռնոգորիան, որը շատ ավելի մոտ է Եվրոպային աշխարհագրորեն և շատ ավելի փոքր է տնտեսության ծավալով․ Եվրոպայի մաս է, բայց Միության անդամ չէ և դեռ չի կարող անդամակցել։ Մի 20 տարի սպասում է»։ Քաղաքագետը հիշեցնում է՝ Հայաստանի համար տնտեսական և անվտանգային հարաբերությունների փոխկապակցված են։ «Եթե խաղաղ ժամանակ, սովորական ժամանակ կարելի էր անջատել տնտեսականը և անվտանգայինը կամ գոնե դիտարկել, որ դա անջատված է, հիմա դա մի բլոկի մեջ է դիտարկվում։ Թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական հարաբերությունները պետք է լինեն մի համալիրի մաս»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

0501001501 Oct 17:0213 Nov 17:411381 Oct 17:02: 0 views11 Nov 12:48: 137 views13 Nov 17:41: 138 views
Snapshots we took after posting.
WhenViews
1 Oct 2026, 17:020
11 Nov 2026, 12:48137
13 Nov 2026, 17:41138

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.