Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h · +0 7d
Reach per post (ERR) 17.2%1.2K avg views
Posting 2.9/day last 15 hours ago
Reactions per 1K views 31.9 ❤ 🙏 🔥
  1. edited

    ​ «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց ֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊ «8-летняя власть судит 1725-летнюю Церковь».: акция протеста у посольства Армении в Москве

  2. Ի գիտություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները։ Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն և նրանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը՝ դադարեցվի։

  3. Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին նոր կառուցապատման հետևում է հայտնվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հարակից տարածքում երկու հինգհարկանի բնակելի շենք է կառուցվում, որոնք, ըստ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»-ի, փոխում են եկեղեցու տեսանելիությունը։ Եկեղեցու՝ 2020-ի ռմբակոծությունից և ադրբեջանական «վերականգնումից» հետո, մասնագետները նշում են նոր խնդիր․ Ղազանչեցոցը աստիճանաբար դուրս է մղվում քաղաքի տեսողական տարածքից և հայտնվում կառուցապատման հետևում։

  4. Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Ռոբերտ Ամստերդամ

  5. Հայոց Եկեղեցին իր աստվածակառույց Մայր Աթոռով ոչ թե մարդկային հաստատություն է, այլ Աստծո կենդանի մարմին, Տիրոջ բանավոր հոտ ու ոչ մի իշխանություն իր ատելությամբ ու թշնամությամբ չի կարող տապալել այն, ինչ Քրիստոս հիմնեց Իր արյամբ, «որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել» (Մատթ. 16.18)։ Հավատացյալ քրիստոնյաներիս համար զենքը մեր Խաչն է, վահանը՝ հավատքը, և մեր հաղթանակը՝ սերն ու միաբանությունը։ Իմացեք, որ Հայոց Եկեղեցու ընթացքն անկասելի է, իրական հայրենիքը՝ սուրբ ու նվիրական: Ցավոք անհայրենիք ու աստվածուրաց այս խեղկատակների համար այն դարձել է, ինչպես Պարույր Սեւակն է ասել. «սուրբ նշխար շան բերանում» (Անլռելի զանգակատուն): Տեր Արիստակես քհն. Հովհաննիսյան

  6. 🔹1. Нарушение канонического права и богословского учения Согласно христианскому учению и многовековым канонам Святой Церкви, Епископат и Священноначалие подчиняются божественному праву и внутрицерковным постановлениям (Канонам Святых Апостолов и Вселенских Соборов). Попытки светских чиновников давать оценку действиям духовенства или вмешиваться в управление институтом прямо нарушают богословский принцип независимости Богочеловеческого организма Церкви от мирской власти. 🔹2. Конституционный принцип разделения Конституция Республики Армения четко фиксирует отделение Церкви от государства. Это означает двойную ответственность: * Государство не имеет права вмешиваться во внутреннее управление, назначение священнослужителей, канонические решения и духовную миссию ААЦ. * Церковь сохраняет свой особый статус национально-духовного института, но управляется исключительно собственным Уставом. 🔹3. Угроза национальному единству Армянская Апостольская Церковь объединяет миллионы армян не только внутри Армении, но и в Диаспоре. Внося конфликт в отношения между правительством и Первопрестольным Святым Эчмиадзином, власть рискует расколоть общество и ослабить связи с Диаспорой в момент, когда национальная консолидация жизненно необходима. Любая светская власть является временной, в то время как Церковь существует столетиями. Попытки политизировать религию, давить на духовенство или ограничивать духовное служение выходят за рамки полномочий демократического правительства и подрывают фундаментальные основы армянской государственности. Иерей Григор Бекназарян

  7. ‼️Вмешательство государства в дела Церкви — вопрос, который затрагивает не только законодательные нормы, но и глубокие духовные основы общества. Между светской властью и Армянской Апостольской Церковью приобретают особое значение, ведь Святой Эчмиадзин исторически являлся хранителем национальной идентичности, культуры и государственности армянского народа. Попытки политической власти влиять на внутреннюю жизнь Церкви, критиковать ее иерархию или диктовать условия ее функционирования вызывают серьезное беспокойство по нескольким ключевым причинам.

  8. 26 августа настоятель церкви Пресвятой Богородицы (Сурб Аствацацин) г. Саратова иерей Зарэ Ашурян, встретился с митрополитом Саратовским и Вольским Игнатием. www.armenianchurch.ru

  9. Пол года назад я написал пост о том, что пашинян для того пришёл к власти, чтобы последовательно выбить из-под армянской государственности три столпа, на которых она и держится. Столп первый — армянская церковь. Столп второй — Геноцид армян 1915 года. Столп третий – Арцах. С Арцахом пашинян "разобрался". Церковь он терроризирует уже больше года. Католикос всех армян находится под следствием. А выступая вчера пашинян сказал следующее: "Мы решили, что международное признание Геноцида армян не будет в нашей повестке". Священник Нерсес Хананян

  10. Ցինիկ՝ ով իր անսանձ ու զազրախոս բերանով խոստովանում է, որ «հարցի բովանդակությունը իրավական չէ» (ն.փ.), բայց ողջ պետական, դատական և ուժային ռեսուրսն ի գործ է դրել մեր Մայր եկեղեցին «բարենորոգելու» այն էլ, ՀՀ կառավարության ծրագրում ներառելով։ Ցինիկ՝ ով իրեն համարելով «Սուրբ եկեղեցու Բանավոր հոտի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականոնության հետ» (ն.փ.), անարգ ու անպատկառ կերպով պառակտում ու ավեր է գործում ընդդեմ այդ իսկ եկեղեցու, իշխանական բիրտ ուժով խարխլելով 1700-ամյա Նվիրապետական կարգը, ի լուր և ի տես ողջ աշխարհի։ Ցինիկ՝ ով ասելով, թե «եկեղեցին առաջին հերթին հավատացյալներն են», իրեն հատուկ սոփեստությամբ, չարամտորեն մոլորեցնելով ոտնահարում է Եկեղեցու Յոթ խորհուրդներից՝ Ձեռնադրության և Օծման Քրիստոսավանդ, առաքելահաստատ և սրբազան խորհուրդը։ Աղվե՛ս, առանց Քրիստոս, առանց Քրիստոսի կողմից ընտրված Առաքյալ, առանց Առաքելական հաջորդականությամբ ձեռնադրված հոգևորականի եկեղեցի չկա՛։ Աղվե՛ս, անգամ Կենդանի նահատակ և Աստծու սիրելի Սուրբ Լուսավորչը Ձեռնադրության շնորհը կարևորելով ընդունեց այն Կեսարյայում և առանց նրա անգամ «երկու կամ երեք» Տրդատ թագավոր չէին կարող հիմնել Հայոց Սուրբ Եկեղեցին ու հռչակել Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Աղվե՛ս, ես մեղավոր մարդ եմ, բայց ձեռնադրյալ քահանա։ Իմ մեղքը քաղաքական կատեգորեա չե, ուստի քանի դեռ ես հանցապարտ եմ միայն Աստծու առաջ այլ ոչ ձեր օրենսգրքերի, դուք անզոր եք իմ դեմ։ Պապանձվե՛ք բոլորդ։ Պողոս առաքյալն ասում է. «Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատու՛ն մնացեք, անշա՛րժ եղեք, ամեն ժամ ավելի՛ն եղեք Տիրոջ գործի մեջ. իմացե՛ք, որ ձեր վաստակը զուր չէ Տիրոջ առաջ» (Ա Կորնթ. 15,58)։ Հ.Գ. Վա՛յ ու ամո՛ թ ինձ, որ Հայոց հայրապետը ՀՀ դատարանում մեղադրյալի աթոռին է։ Վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը։ Աղոթքն անգամ չի մխիթարում. Տե՛ր, ներիր և ողորմիր։ Սեբեոս քահանա

  11. edited

    Անասելի ջանքեր են անհրաժեշտ լրջությամբ մեկնաբանելու համար, բառիս բուն իմաստով ցինիկ մեկի մտքի «գոհարները», ով հարևան երկրի տարածքը պայմանավորոմ է Կասպից ծովի մակարդակի փոփոխությամբ։

  12. edited

    По инициативе специалистов в области уголовного процесса подготовлено и представлено Верховному Патриарху и судье заключение https://armenianchurch.ru/news/6a8de80fc9462865041d6509

  13. edited

    Вопрос об отставке Католикоса не может диктоваться какой-либо политической властью: AGBU https://armenianchurch.ru/news/6a8de5c5c9462865041d609e

  14. 🗣Մոսկվայի Սբ. Ներսես Շնորհալու անվան հայորդյաց տուն կարող են ընդունվել 6 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Հայեցի հոգևոր դաստիարակության կենտրոնում սովորեցնում են՝ ➡️Մայրենի լեզու ➡️Հայ եկեղեցու պատմություն ➡️Հայրենագիտություն ➡️Հայ ժողովրդի պատմություն ➡️Ազգային երգ ու պար (դուդուկ, քանոն, դհոլ, թմբուկ) ➡️Գոբելեն, նկարչություն ➡️Ձյուդո, շախմատ 💬Հայտերն ընդունվում են օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: 📍Ժամը՝ 12.00-18.00

  15. edited

    Սա էլ՝ այսպես😍 «Ամարաս» ամառային ճամբարի ամեն հերթափոխ անկրկնելի էր... Վաղը կճանապարհենք 4-րդ հերթափոխի մեր սիրելի ճամբարականներին: Բոլորիդ անչափ շնորհակալ ենք հայերե՛ն խոսելու ու աղոթելու, հայերե՛ն երգելու ու պարելու, հայերե՛ն մտածելու համար🙏:

  16. edited

    Մոսկվայաբնակ մանուկները շնորհավորում են Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձը։

  17. edited

    Его Святейшеству, Святейшему Гарегину II, Верховному Патриарху и Католикосу всех армян Ваше Святейшество, возлюбленный во Христе Собрат! Сердечно поздравляю Вас с 75-летним юбилеем. С юности посвятив жизнь служению Богу, Вы на протяжении долгого времени исполняли ответственные церковные послушания, трудились на преподавательском поприще, совершали пастырское и архиерейское делание. Видя Вашу ревность о проповеди Евангелия и стремление принести сторичный плод на ниве Христовой, Господь над многими Вас поставил (Мф. 25:21) и вручил жезл Предстоятеля Армянской Апостольской Церкви. Как духовный лидер нации Вы внесли большой вклад в возрождение религиозной жизни как на Родине, так и в диаспоре. Многие годы жертвенного служения в качестве Католикоса всех армян снискали Вам глубокое уважение во всем христианском мире. Желаю Вашему Святейшеству крепкого здравия, бодрости духа и неоскудевающей помощи Божией в дальнейших Предстоятельских трудах. С братской любовью о Господе, +КИРИЛЛ, ПАТРИАРХ МОСКОВСКИЙ И ВСЕЯ РУСИ

  18. edited

    Святейший Патриарх Московский и всея Руси Кирилл поздравил Верховного Патриарха и Католикоса всех армян Гарегина II с 75-летием со дня рождения.

  19. Եկեղեցու և հայերինքի առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ, սակայն Ձերդ Սրբության անսասան հավատով և հաստատուն հույսով լցված՝ զորանում ենք Տիրոջ այս անխախտ խոստումով, որ Նա տվել է Իր Սուրբ Եկեղեցուն. «Ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի և ում վրա այն ընկնի կճզմի» (Մատթեոս ԻԱ 44)։ Այս խոսքերը ևս մեկ անգամ վկայում են, որ Քրիստոսի հաստատած վեմին հակառակ կանգնող որևէ ուժ չի կարող հարատևել, իսկ Աստծո կամքն ու ճշմարտությունը չեն կարող խորտակվել։ Այս օրհնյալ առիթով մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք վերառաքում առ Աստված՝ հայցելով, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, հոգու և մտքի զորություն, համբերություն ու անսպառ եռանդ՝ միածնաէջ Սուրբ Էջմիածնի տերունապատվեր առաքելությունը կյանքի կոչելու Ձեր աստվածահաճո, հայրենանվեր և եկեղեցաշեն ծառայությամբ և Ձեր հայրապետական հոգածությամբ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի»։

  20. Сегодня день рождения Католикоса Всех Армян Гарегина Второго ---------------- ԱՅՍՕՐ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը, հոգևորականաց դասը, թեմական խորհրդի անդամներն ու էջմիածնասեր հայորդիները որդիական ջերմ սիրով և հոգու անհուն բերկրանքով շնորհավորում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ հոբելյանական տարեդարձի առիթով։ Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասվում է. «Փառք և գոհություն ենք մատուցում առ Բարերարն Աստված, Որի կամոք և Աստվածային նախախնամությամբ Դուք կոչվեցիք ծառայելու Հայոց Սուրբ Եկեղեցում իբրև Լուսավորչի սրբազան Աթոռի ազգընտիր գահակալ։

  21. Older posts