Եկեղեցու և հայերինքի առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ, սակայն Ձերդ Սրբության անսասան հավատով և հաստատուն հույսով լցված՝ զորանում ենք Տիրոջ այս անխախտ խոստումով, որ Նա տվել է Իր Սուրբ Եկեղեցուն. «Ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի և ում վրա այն ընկնի կճզմի» (Մատթեոս ԻԱ 44)։ Այս խոսքերը ևս մեկ անգամ վկայում են, որ Քրիստոսի հաստատած վեմին հակառակ կանգնող որևէ ուժ չի կարող հարատևել, իսկ Աստծո կամքն ու ճշմարտությունը չեն կարող խորտակվել։ Այս օրհնյալ առիթով մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք վերառաքում առ Աստված՝ հայցելով, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, հոգու և մտքի զորություն, համբերություն ու անսպառ եռանդ՝ միածնաէջ Սուրբ Էջմիածնի տերունապատվեր առաքելությունը կյանքի կոչելու Ձեր աստվածահաճո, հայրենանվեր և եկեղեցաշեն ծառայությամբ և Ձեր հայրապետական հոգածությամբ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի»։
Армянская Церковь в Москве
Subscribers
7.2K
+0 24h · +0 7d
Reach per post (ERR)
17.2%1.2K avg views
Posting
2.9/day
last 16 hours ago
Reactions per 1K views
31.9
❤ 🙏 🔥
Views over time
| When | Views |
|---|---|
| 21 Aug 2026, 11:10 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 1.8K |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.