Сегодня день рождения Католикоса Всех Армян Гарегина Второго ---------------- ԱՅՍՕՐ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը, հոգևորականաց դասը, թեմական խորհրդի անդամներն ու էջմիածնասեր հայորդիները որդիական ջերմ սիրով և հոգու անհուն բերկրանքով շնորհավորում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ հոբելյանական տարեդարձի առիթով։ Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասվում է. «Փառք և գոհություն ենք մատուցում առ Բարերարն Աստված, Որի կամոք և Աստվածային նախախնամությամբ Դուք կոչվեցիք ծառայելու Հայոց Սուրբ Եկեղեցում իբրև Լուսավորչի սրբազան Աթոռի ազգընտիր գահակալ։