Армянская Церковь в Москве

@armchurchmoscow · Russian · active

Subscribers 7.2K Subscribers, last 30 days: 7.2K → 7.2K +0 24h · +0 7d
Reach per post (ERR) 17.2%1.2K avg views
Posting 2.9/day last 16 hours ago
Reactions per 1K views 31.9 ❤ 🙏 🔥

Ցինիկ՝ ով իր անսանձ ու զազրախոս բերանով խոստովանում է, որ «հարցի բովանդակությունը իրավական չէ» (ն.փ.), բայց ողջ պետական, դատական և ուժային ռեսուրսն ի գործ է դրել մեր Մայր եկեղեցին «բարենորոգելու» այն էլ, ՀՀ կառավարության ծրագրում ներառելով։ Ցինիկ՝ ով իրեն համարելով «Սուրբ եկեղեցու Բանավոր հոտի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականոնության հետ» (ն.փ.), անարգ ու անպատկառ կերպով պառակտում ու ավեր է գործում ընդդեմ այդ իսկ եկեղեցու, իշխանական բիրտ ուժով խարխլելով 1700-ամյա Նվիրապետական կարգը, ի լուր և ի տես ողջ աշխարհի։ Ցինիկ՝ ով ասելով, թե «եկեղեցին առաջին հերթին հավատացյալներն են», իրեն հատուկ սոփեստությամբ, չարամտորեն մոլորեցնելով ոտնահարում է Եկեղեցու Յոթ խորհուրդներից՝ Ձեռնադրության և Օծման Քրիստոսավանդ, առաքելահաստատ և սրբազան խորհուրդը։ Աղվե՛ս, առանց Քրիստոս, առանց Քրիստոսի կողմից ընտրված Առաքյալ, առանց Առաքելական հաջորդականությամբ ձեռնադրված հոգևորականի եկեղեցի չկա՛։ Աղվե՛ս, անգամ Կենդանի նահատակ և Աստծու սիրելի Սուրբ Լուսավորչը Ձեռնադրության շնորհը կարևորելով ընդունեց այն Կեսարյայում և առանց նրա անգամ «երկու կամ երեք» Տրդատ թագավոր չէին կարող հիմնել Հայոց Սուրբ Եկեղեցին ու հռչակել Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Աղվե՛ս, ես մեղավոր մարդ եմ, բայց ձեռնադրյալ քահանա։ Իմ մեղքը քաղաքական կատեգորեա չե, ուստի քանի դեռ ես հանցապարտ եմ միայն Աստծու առաջ այլ ոչ ձեր օրենսգրքերի, դուք անզոր եք իմ դեմ։ Պապանձվե՛ք բոլորդ։ Պողոս առաքյալն ասում է. «Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատու՛ն մնացեք, անշա՛րժ եղեք, ամեն ժամ ավելի՛ն եղեք Տիրոջ գործի մեջ. իմացե՛ք, որ ձեր վաստակը զուր չէ Տիրոջ առաջ» (Ա Կորնթ. 15,58)։ Հ.Գ. Վա՛յ ու ամո՛ թ ինձ, որ Հայոց հայրապետը ՀՀ դատարանում մեղադրյալի աթոռին է։ Վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը։ Աղոթքն անգամ չի մխիթարում. Տե՛ր, ներիր և ողորմիր։ Սեբեոս քահանա

Views over time

05001K1.5K26 Aug 09:5911 Nov 00:131.3K26 Aug 09:59: 0 views11 Nov 00:13: 1,270 views
Snapshots we took after posting.
WhenViews
26 Aug 2026, 09:590
11 Nov 2026, 00:131.3K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.