🤦♂️ Կրակոցներ Աշտարակում․ սպшնվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ «Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է։ «Իշխանություն» լրատվականի աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում։ Աղբյուրի պնդմամբ՝ նա Էջմիածնում որպես քրեական հեղինակություն հայտնի, «Բուլդ» մականվամբ Հայկ Վիկտորի Հարությունյանի մտերիմ ընկերն էր։ /Լիա Սարգսյան/
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Новости и аналитика на армянском и русском 📢 Հետևեք մեզ 👇👇 ✅Telegram-ում՝ https://t.me/Arcaxinfo Бот для связи с администрацией @Arcaxinfofeedback_bot
-
-
🤦♂️🤬🤦♂️ Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով. Մտածում էի՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ արդյո՞ք ինչ-որ ուրախ անասունություն կմոգոնեն ու չսխալվեցի։ Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով, որտեղ 100 դինոզավր վազելու են մեկ միլիոն դրամանոց պարգևի հետևից։ /Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան/
-
🤦♂️🤬🤦♂️ Արագածոտնում մի խումբ տղաներ շանտաժով 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարել. Լրագրող Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած քստմնելի դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջին 2-3 ամսվա ընթացքում Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ և այդ ամենը շարունակական են դարձրել՝ աղջնակին շանտաժի ենթարկելով։ Աշտարակի ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերել և կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ կան ձերբակալվածներ։ @arcaxinfo
-
❗️ Լավ գիտակցելով, որ սահմանադրությունը փոխելու համար հանրաքվեն ձախողվելու է, Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթական խորամանկության դիմել օգտվելով ընդդիմության տված հնարավորությունից։ Շահարկվում է անկլավների հարցը և առաջարկվում հանրաքվե Հայաստանի և Ադրբեջանի անկլավները փոխանակելու համար։ Մարդիկ, իհարկե, ուրախ կլինեն` կողմ քվեարկել Տիգրանաշենի, Ոսկեպարի և մյուս բնակավայրերի պահպանությանը Հայաստանի կազմում, դրան զուգահեռ էլ նույն հանրաքվեի հետ քվեարկելու նոր սահմանադրության օգտին, որը «վերջնական խաղաղություն» կբերի երկրին։ Կարծում եմ, հենց այդպես Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թակարդում կգցի ընդդիմությանը և կհասնի իր հակահայկական նպատակին։ /Նաիրի Հոխիկյան/ @arcaxinfo
-
repost Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրերին ակտիվորեն անդրադառնում է այսպես կոչված խաղաղության պայմանագրին, որի ստորագրման համար մի շարք նախապայմաններ դեռ կան, այդ թվում՝ Ալիևի պահանջով սահմանադրության ընդունում։ Դե ասում է՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ ստորագրելու, վավերացնելու վրա։ Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ռազմական զսպման համակարգ։ Ադրբեջան զենք տեղափոխող օդանավերը անընդհատ չվերթների մեջ են, Հայաստանը զենքը շատացնելու փոխարեն շատացնում է Պ նախարարի աշխատավարձը։ Խաղաղության կարևոր պայման է նաև ներքին իրավիճակը, դաշնակիցների առկայությունը և այլն։ Բոլոր դեպքով էլ ունենք դեֆիցիտ։ Ոչ միայն ՀԱՊԿ-ում անդամություն են սառեցրել, այլև արդեն քննարկում են ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Հետևանքները լինելու են պարզապես աղետալի։ Իսկ թշնամու գործողությունները, նպատակները զսպելու ի՞նչ միջոց ունի Հայաստանը։ Խաղաղության պայմանագիր կլինի՞, թե ոչ․ Թուրքմենստանում հանդիպել է Ալիևին ու տպավորություն ստացել, որ հնարավորություն կա։ Պատերազմից առաջ էլ սա տպավորություն ուներ, որ Ալիևը կիրթ է ու կառուցողական․․․
-
repost
❗️❗️«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը՝ ավելի քան 500 միլիոն դրամ, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել ««Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն վճարումներ չի կատարել, 2026 թվականի սեպտեմբերի 25-ին համապատասխան գրությամբ ևս մեկ անգամ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին տեղեկացվել է սահմանված ժամանակահատվածում վճարումերը կատարելու կամ վճարումների համար ժամանակացույց ներկայացնելու վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել»,- @ArmeniaSputnik-ին հայտնել են ԿԳՄՍՆ-ից։ 🔺️Նշենք, դա չի խանգարել, որ կառավարությունը հենց «Դոպինգ Սփեյսի» հետ կնքի շուրջ 9 մլն դոլարի պայմանագիր՝ COP17-ի միջոցառումների համար (ընդ որում՝ մեկ անձից գնման ընթացակարգով)։
-
repost Արդեն 28 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանը ծայրահեղ քայլի է դիմել, քանի որ դատական գործընթացը ձգձգվում է, հայտնել է նրան այցելած ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը «Աշոտը նաև մեղմացուցիչ հանգամանքներ ունի, որովհետև ինքն է ներկայացել քննչական մարմին իր փաստաբանի հետ, և նաև անչափահաս երեք երեխաների հայր է, կինը չի աշխատում, երեխաներից մեկն ունի աուտիզմ»,- ներկայացնում է Գալստյանը։ Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հույս հայտնելով, որ Բադալյանի խափանման միջոց կալանավորումը կվերանայվի։ @ArmeniaSputnik
-
🤦♂️🤬 Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Եփրեմ Գևորգյանը «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։ ՊՆ-ն սահմանափակվում է «զենքի օգտագործման կանոնների խախտում» ձևակերպմամբ՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։ Ո՞վ է կրակել զինծառայողի վրա, արդյո՞ք կրակոցն արձակվել է մեկ այլ զինծառայողի կողմից: Այս հարցերի պատասխանը չկա։ Լիա Սարգսյան
-
repost
❗Ըստ մեր չափումների, որոնք կատարել ենք Google Maps-ով, 2020-ից մինչեւ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, Ադրբեջանը 🇦🇲ՀՀ սուվերեն տարածքից ❌օկուպացրել է 196.47 քկմ: Մեր տարածքի հաշվին առաջացած ⛔չեզոք գոտին այս թվերի մեջ չի մտնում, ինչը նշանակում է, որ Հայաստանի վերահսկողությունից դուրս է մնացել շատ ավելի մեծ տարածք: ☝️Բնականաբար, 🗺️Google Maps-ը դիտարկման եւ չափման իդեալական գործիք չէ, բայց եղածների մեջ լավագույններից է: ‼️1991 թ. անկախությունից հետո 🇦🇲Հայաստանի Հանրապետությունը երբեք այսպիսի տարածքային կորուստներ չի ունեցել: Պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը խուսափում է իր օրոք տեղի ունեցած ադրբեջանական օկուպացիայի կոնկրետ թվեր հայտնել, փոխարենը խիստ մոտավոր տվյալներ է ներկայացնում 1990-ականներից մինչ օրս մեր ունեցած հողային կորուստների մասին: Բայց սա պարզապես մանիպուլյացիա է հանրության առաջ: https://www.facebook.com/share/1Dm5FsiHTh/?mibextid=wwXIfr
-
repost
Բժիշկ Անդրանիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի հիվանդանոցային լուսանկարը՝ մեկնաբանելով․ «Թուրք դիվերսանտին վնասազերծած մեր հայուհին ու նրա որդին»
-
repost
📰📰📰Ровно шесть лет назад, именно в этот день, азербайджанские ублюдки в центре оккупированного Гадрута, перед телекамерами, завернули двух арцахцев во флаги Армении и Арцаха и под глумливый хохот расстреляли их. Вот она — азербайджанская модель мира, которую нам скармливают Никол Пашинян и его камарилья. 👉Мира нет и не будет, пока у власти в Армении находятся люди, которые ненавидят армянскую историю, национальную память и Церковь. Возможно, какое-то время в нас не будут стрелять. Возможно, кто-то даже убедит себя, что это и есть мир, пока Пашинян в обмен на временное затишье отдаёт по кускам суверенитет и независимость нашей страны. Но это не мир. Это анестезия перед национальной лоботомией, после которой само физическое существование Армении окажется под большим вопросом. И да, если не верите, спросите у Ани Аветисян, чьих детей несколько дней назад взял в заложники азербайджанец, стрелявший в неё и её детей. Вы думаете, что с вами такого не произойдёт? Уверяю вас: произойдёт. Обязательно произойдёт, если вы не одумаетесь.
-
edited 🤦♂️🤦♂️Հերթական մահը բանակում․ Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերում միայն այս տարվա ընթացքում արձանագրվել է մահվան 15 դեպք։
-
🤦♂️🤬 Զինվորի դին տվել են ծնողին, հետո նա Բաքվի դատարանում տեսել է որդուն։
-
edited 🤦♂️🤬 Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների. Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24News-ին փոխանցեց, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով: 24News-ի հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չտրամադրեց, սակայն չհերքեց տարածված խոսակցությունները. «Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք» ,- ասաց Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ ինքն էլ է լսել այդ մասին, սակայն նշեց, որ այս պահին գյուղում խուճապ չկա։ Հարակից գյուղերից մեկի բնակիչը մեզ հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ նշելով որ արդեն մի քանի ժամ է փնտրում են, սակայն դեռ չեն գտել։ 24News-ը փորձեց տեղեկությունը ճշտել Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանից։ Վերջինս նշեց, որ դեպքի մասին տեղյակ չէ, և ուղղորդեց դիմել իրավապահ մարմիններին։ Լեհվազ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի դեպքի մասին՝ առաջարկելով այն ճշտել իրավապահ մարմիններից։
-
repost Վատ է երբ երկրի առաջին դեմքը չգիտի, որ Արսեն Գրգորյանը՝ Մրոն, Հայաստանի վաստակավոր արտիստ է, ավելի վատ է, որ ոչ բարով առաջին դեմքը, չգիտի հայկական ռազմական պարերի կամ երգարվեստի պատմությունը, իսկ ավելի սարսափելի է, երբ երկրի առաջին դեմքը, բացի համաշխարհային կարգի սուտասան լինելուց, նաև՝ խառնակիչ է: Ուրեմն, որպեսզի արդարացնի հանրայինով սեպտեմբերի 27-ին հեռարձակած Թաթայի ժամ ու կեսանոց համերգը, նա այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նույն օրը մեր եթերով հեռարձակված «Գութան» պարի փառատոնին և նրա հիմնադիր, լուսահոգի Գագիկ Գինոսյանին նվիրված հաղորդմանը, ասելով որ 5-րդ ալիքով էլ տաշի տուշի է եղել, «մի պարել են պարե՜լ, պարում էին ու պարո՜ւմ»: Մարդը չի հասկանում, կամ առնվազն ուզում է ցույց տալ, որ չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»: Եւ վերջապես, ի՞նչ է ուզում ապացուցել ազգային երգ ու պարից, մարտապարերից ու ռազմի երգերից անտեղյակ մեկը, ով կրթահամալիրներում Մաշտոցի հայերեն առաջին գրավոր նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը փոխարինում է իր՝ «լավ սովորիր , որ լավ ապրես» անհասկանալի կարգախոսով: Ինչևէ, մարդը ամեն ինչին նայել և շարունակում է նայել իր՝ «երկրի հակառակ կողմից» և ջանք չի խնայում, որ մեզ նետի այդ հակառակ կողմը, որտեղ ավեր է, Սոդոմ Գոմոր, ողբ, խառնակչություն և անեծք, անեծք , անեծք.... Գրառումս ավարտեմ մեծ դասականից մեջբերմամբ. «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի,արջի ցեղերին,— Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին»: Հարություն Հարությունյան @armgeopolitics https://youtu.be/4sU_VerbPr4?si=UzoGXvX5FYRZND56
-
repost Ստեր, որ տարածում էին հայկական իշխանությունները պատերազմի 11-րդ օրը՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ին Ալեն Սիմոնյան․ «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով էլի լավ լուր կլինի»։ Վահրամ Պողոսյան․ «Ալիևը շուտով չոքեչոք ցարի մոտ է գնալու, բայց ցարը, հավանաբար, ավելի կարևոր գործեր կունենա։ Սուլթանին գրկախառնվելն այլևս օգուտ չի»։ Արծրուն Հովհաննիսյան․ «Այս օրը հայոց պատության փառավոր հաղթանակներից մեկի օրն է»։ Նիկոլ Փաշինյան․ «Այս րոպեներին, իմ տեղեկություններով, դրվում է ռեալ հիմք ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի համար»։ @YerevanTodaynews
-
repost Նիկոլ Փաշինյանի երեկվա խոստովանությունը՝ եկեղեցու դեմ «զեկույցում» խմբագրումներ անելու վերաբերյալ, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է, @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց հասարակական ակտիվիստ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցել է ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) նկարագրված գործողությանը, ինչպես նաև առկա է պաշտոնի չարաշահում։ «ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում խոստում ուներ, որ եթե ընտրվեց՝ իրենք գալու են և խախտելու են Սահմանադրությունը, այն է` Հայաստանում օրինական գրանցված կրոնական կազմակերպության հոգևոր առաջնորդին հեռացնելու են։ Սա Սահմանադրության 17-րդ հոդվածի, «Կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին օրենքի» 17-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է»,- նշում է Իշխանյանը։ Մանրամասները` այստեղ։
-


🤷♂️ Ամենայն թուրքաց պոռնկածինը տանում ա նրան, որ դատվելու ա տիկին Անուշը...
-
🤷♂️🤦♂️ Խնդրեմ... Սրանց միակ արժանի պատիժը պետք ա լինի ռազմական տրիբունալը։
-
edited
🤷♂️🤦♂️ Շուտով տիկին Անուշին կձերբակալեն նիկոլի յոլդաշի վրա հարձակվելու մեղադրանքով... «Դե խեղճ ազերը իրա համար հանգիստ քնած էր, էտ վայրենի կնիկնա մեղավոր, հարձակվել ա էտ խեղճ զինվորի վրա, դանակով խփել, հետո էլ ինքն իրա վրա զենքով կրակել, որ Նիկոլիս յոլդաշին բռնեն...»
- Older posts