ԱրցախԻնֆո / АрцахИнфо

@arcaxinfo · Armenian · slowing

Subscribers 3.5K Subscribers, last 30 days: 3.5K → 3.5K +0 24h
Reach per post (ERR) 14.8%513 avg views
Posting 5.4/week last 3 days ago
Reactions per 1K views 0.0
repost from The Geopolitics / Գեոպոլիտիկա

Վատ է երբ երկրի առաջին դեմքը չգիտի, որ Արսեն Գրգորյանը՝ Մրոն, Հայաստանի վաստակավոր արտիստ է, ավելի վատ է, որ ոչ բարով առաջին դեմքը, չգիտի հայկական ռազմական պարերի կամ երգարվեստի պատմությունը, իսկ ավելի սարսափելի է, երբ երկրի առաջին դեմքը, բացի համաշխարհային կարգի սուտասան լինելուց, նաև՝ խառնակիչ է: Ուրեմն, որպեսզի արդարացնի հանրայինով սեպտեմբերի 27-ին հեռարձակած Թաթայի ժամ ու կեսանոց համերգը, նա այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նույն օրը մեր եթերով հեռարձակված «Գութան» պարի փառատոնին և նրա հիմնադիր, լուսահոգի Գագիկ Գինոսյանին նվիրված հաղորդմանը, ասելով որ 5-րդ ալիքով էլ տաշի տուշի է եղել, «մի պարել են պարե՜լ, պարում էին ու պարո՜ւմ»: Մարդը չի հասկանում, կամ առնվազն ուզում է ցույց տալ, որ չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»: Եւ վերջապես, ի՞նչ է ուզում ապացուցել ազգային երգ ու պարից, մարտապարերից ու ռազմի երգերից անտեղյակ մեկը, ով կրթահամալիրներում Մաշտոցի հայերեն առաջին գրավոր նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը փոխարինում է իր՝ «լավ սովորիր , որ լավ ապրես» անհասկանալի կարգախոսով: Ինչևէ, մարդը ամեն ինչին նայել և շարունակում է նայել իր՝ «երկրի հակառակ կողմից» և ջանք չի խնայում, որ մեզ նետի այդ հակառակ կողմը, որտեղ ավեր է, Սոդոմ Գոմոր, ողբ, խառնակչություն և անեծք, անեծք , անեծք.... Գրառումս ավարտեմ մեծ դասականից մեջբերմամբ. «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի,արջի ցեղերին,— Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին»: Հարություն Հարությունյան @armgeopolitics https://youtu.be/4sU_VerbPr4?si=UzoGXvX5FYRZND56

Views over time

02004009 Oct 06:5911 Nov 00:133689 Oct 06:59: 0 views11 Nov 00:13: 368 views
Snapshots we took after posting.
WhenViews
9 Oct 2026, 06:590
11 Nov 2026, 00:13368

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.