🎙Ամուլսարի շահագործումը․ ո՞վ է որոշում Հայաստանի բնական պաշարների ճակատագիրը Արդյո՞ք տնտեսական շահերը կարող են գերակայել բնապահպանական անվտանգության և քաղաքացիների առողջության նկատմամբ։ Հայաստանում բնական պաշարների շահագործման և շրջակա միջավայրի պահպանության հարցերը շարունակում են լուրջ մտահոգություններ առաջացնել։ Որո՞նք են Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքները, ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ ջրային ռեսուրսների համար, և ինչո՞ւ են տեղական համայնքները աստիճանաբար զրկվում իրենց տարածքներին վերաբերող կարևոր որոշումների վրա ազդելու հնարավորությունից։ 🎙 «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու իրավապաշտպան, «Իմ սիրտը լեռներում է» հանրային նախաձեռնության համահիմնադիր Մարիամ Չախոյանը։ Նոր խնդիր է նաև օրենսդրական փոփոխությունը, որի հետևանքով համայնքների ավագանիների դիրքորոշումն այլևս որոշիչ նշանակություն չունի ընդերքի շահագործման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում։ Սա առաջացնում է սկզբունքային հարց՝ որքանո՞վ կարող են համայնքների բնակիչներն ազդել իրենց բնակավայրերի ապագայի վրա, եթե վերջնական որոշումները կայացվում են կենտրոնական իշխանության մակարդակով։ Քաղաքագետն ու իրավապաշտպանը անդրադարձել են նաև Հայաստանում անցկացված COP17 միջազգային համաժողովին, բնապահպանական քաղաքականությանը և երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Radio Sputnik Armenia
Subscribers
672
+2 24h
Reach per post (ERR)
167.3%1.1K avg views
Posting
1.8/day
last 1 day ago
Reactions per 1K views
3.5
👍 ❤ 🤝
Views over time
| When | Views |
|---|---|
| 11 Nov 2026, 09:07 | 0 |
| 11 Nov 2026, 14:32 | 358 |
| 11 Nov 2026, 15:13 | 376 |
| 12 Nov 2026, 09:12 | 622 |
| 12 Nov 2026, 16:04 | 652 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
| Posted | Channel | Post | Views |
|---|---|---|---|
| 11 Nov 2026, 10:03 | Параллель | Parallel | Պարալլել | 🎙Ամուլսարի շահագործումը․ ո՞վ է որոշում Հայաստանի բնական պաշարների... | 401 |
| 11 Nov 2026, 10:00 | Arman Ghukasyan | 🎙Ամուլսարի շահագործումը․ ո՞վ է որոշում Հայաստանի բնական պաշարների... | 17 |