Radio Sputnik Armenia

@radiosputnikarm · Armenian · active

Subscribers 672 Subscribers, last 30 days: 670 → 672 +2 24h
Reach per post (ERR) 167.3%1.1K avg views
Posting 1.8/day last 1 day ago
Reactions per 1K views 3.5 👍 ❤ 🤝
viral · 23.6× typical

🎙«Արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են, և ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2027թ–ի երկրորդ կեսին։ Դա Փաշինյանի համար վաբանկային խաղ է, որին նա գնացել է ոչ լավ օրից». «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում կանխատեսում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։ «Հունիսի 7-ի ընտրական ցիկլը Հայաստանում չի ավարտվել։ Այն այսօր էլ շարունակվում է ներքաղաքական լարվածությամբ, ընդդիմության ձերբակալություններով, տնտեսական ճնշումներով։ Արտահերթ ընտրություն անպայման լինելու է։ Ի դեպ, դա օբյեկտիվ էլ է, որովհետև այս խորհրդարանը ստեղծման օրվանից փակուղային էր։ Խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերից որևէ մեկը իր օրակարգը ռեալիզացնելու անհրաժեշտ թվով մանդատներ չէր ստացել, այդ թվում իշխանությունը»։ Նիկոլ Փաշինյանը երեկ նաև խաղաղության պայմանագրի ստորագրման ցանկալի նոր ժամկետ հայտարարեց․ եթե հոկտեմբերի 15-ին դա մինչև 2031-ն էր, ապա երակվա խոսքում նշեց 2027-28 թվականները։ Սա, ըստ Սուրենյանցի, պատահական չէ։ Եվ դա հասկանալու համար բավական էր հետևել նախորդ ժամկետի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում բարձրացած աղմուկին․ «Մի վայնասուն բարձրացավ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ «գցում» է, փորձում է պայմանավորվածություններից հետ կանգնել։ Այսինքն՝ Բաքվից հստակ հասկացրեցին, որ «այն ջերմոցային պայմաններով, որ ստեղծել ենք, որ դու վերարտադրվես, դրա համար չէինք ստեղծել», և միանգամից Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ փոփոխություն կատարվեց»,– նկատում է քաղաքագետը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

02K4K6K23 Oct 16:1510 Nov 17:064.8K23 Oct 16:15: 0 views10 Nov 17:06: 4,840 views
Snapshots we took after posting.
WhenViews
23 Oct 2026, 16:150
10 Nov 2026, 17:064.8K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)