ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը․ «Բաց տեքստով» Եվրասիական տնտեսական միության երկրների հրապարակած զեկույցում ներկայացվում են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հնարավոր դադարեցման տնտեսական հետևանքները։ Ըստ ներկայացված գնահատականների՝ ռուսական գազի գինը կարող է աճել շուրջ 69%-ով՝ ներկայիս մոտ 175 դոլարից հասնելով 300 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Նշվում են նաև տնտեսական աճի դանդաղման, դրամական փոխանցումների և արտահանման հետ կապված հնարավոր ռիսկերը։ 🎙«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Աշոտ Սաֆարյանը։ Զեկույցը կարևոր է նաև քաղաքական տեսանկյունից։ Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ միաժամանակ պահպանելով ԵԱՏՄ անդամակցությունը։ Սակայն հարց է առաջանում՝ հնարավո՞ր է անվերջ պահպանել այս հավասարակշռությունը, թե՞ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի վերջնական ընտրություն կատարել, ինչի մասին ուղիղ ակնարկ կա զեկույցում։ 📌Կարևոր թեմաներից է հայկական արտադրանքի արտահանման խնդիրը։ Մենք հաճախ ռուսական շուկայում հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները դիտարկում ենք բացառապես քաղաքական համատեքստում։ Սակայն չպետք է անտեսել նաև որակի խնդիրը։ Նույնիսկ Հայաստանի ներսում պարբերաբար հայտնաբերվում և շրջանառությունից հանվում են անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ։ Հայկական արտադրանքի որակի բարձրացումը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն ռուսական շուկան պահպանելու, այլև սեփական սպառողին պաշտպանելու և միջազգային այլ շուկաներում մրցունակ լինելու համար։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Radio Sputnik Armenia
Subscribers
672
+2 24h
Reach per post (ERR)
167.3%1.1K avg views
Posting
1.8/day
last 1 day ago
Reactions per 1K views
3.5
👍 ❤ 🤝
Views over time
| When | Views |
|---|---|
| 23 Oct 2026, 15:59 | 0 |
| 10 Nov 2026, 17:06 | 162 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
| Posted | Channel | Post | Views |
|---|---|---|---|
| 23 Oct 2026, 19:52 | Arman Ghukasyan | ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը․ «Բաց... | 62 |