Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

@mothersee · Armenian · active

Subscribers 4.3K Subscribers, last 30 days: 4.3K → 4.3K +0 24h
Reach per post (ERR) 25.1%1.1K avg views
Posting 2.8/week last 1 day ago
Reactions per 1K views 0.0
edited

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան 🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան է շնորհվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի միջնորդությամբ՝ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա գովարժան վաստակի և հավատավոր ժողովրդին մատուցած բացառիկ ծառայության։ Առաջիկա օրերին ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցում շքանշանները կհանձնվեն մեծարյալ Սրբազաններին

Views over time

020040060012 Nov 10:3113 Nov 10:3658912 Nov 10:31: 0 views13 Nov 06:10: 543 views13 Nov 10:36: 589 views
Snapshots we took after posting.
WhenViews
12 Nov 2026, 10:310
13 Nov 2026, 06:10543
13 Nov 2026, 10:36589

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.