Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

@mothersee · Armenian · slowing

Subscribers 4.3K Subscribers, last 30 days: 4.3K → 4.3K +0 24h
Reach per post (ERR) 25.2%1.1K avg views
Posting 2.6/week last 3 days ago
Reactions per 1K views 0.0

Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ՀՀ Անկախության տոնի առիթով 🟣 Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության և անկախության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում Հայոց Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար: Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։

Views over time

05001K1.5K21 Sep 11:4211 Nov 02:281.5K21 Sep 11:42: 0 views11 Nov 02:28: 1,500 views
Snapshots we took after posting.
WhenViews
21 Sep 2026, 11:420
11 Nov 2026, 02:281.5K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.