Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին 🟣 Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։ «Ամրոց» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ տիար Մանուկ Հերգնյանը Նորին Սրբությանը ներկայացրեց սեպտեմբերի 18–19-ին Հաղարծնի վանական համալիրում անցկացվելիք համաժողովի մասնակիցներին՝ հավելելով, որ տարբեր երկրներ և մասնագիտական ոլորտներ ներկայացնող գործիչները համախմբվել են՝ քրիստոնեական հավատքի լույսի ներքո քննարկելու ժամանակակից մարտահրավերները և որոնելու դրանց հաղթահարման ուղիները։ Կարդալ ավելին