Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

@mothersee · Armenian · slowing

Subscribers 4.3K Subscribers, last 30 days: 4.3K → 4.3K +0 24h
Reach per post (ERR) 25.2%1.1K avg views
Posting 2.6/week last 3 days ago
Reactions per 1K views 0.0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը։ Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները։ Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին։ Անթույլատրելի նկատելով այս երևույթները՝ Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը։

Views over time

02K4K6K7 Sep 09:3511 Nov 02:285.5K7 Sep 09:35: 0 views11 Nov 02:28: 5,480 views
Snapshots we took after posting.
WhenViews
7 Sep 2026, 09:350
11 Nov 2026, 02:285.5K

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)