🎙Բիշքեկից Մոսկվա․ ինչ ցույց տվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը Չնայած վերջին տարիների խնդիրներին, Երևանն ու Մոսկվան շարունակում են երկխոսությունը։ Բիշքեկում հանդիպումն անցավ հարաբերական կառուցողական մթնոլորտում, իսկ կողմերը պայմանավորվեցին քննարկումները շարունակել նաև Մոսկվայում։ Միևնույն ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում դեռ բազմաթիվ բաց հարցեր կան։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ՝ Հայաստանը ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ Ռուսաստանի հետ և ինչպես է դա համատեղելու արտաքին քաղաքական մյուս ուղղությունների հետ։ «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաներով զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Աշոտ Սաֆարյանը։ Հայաստանի իշխանությունները հաճախ են հայտարարում, որ երկիրը պետք է ունենա տարբեր գործընկերներ և այլընտրանքներ։ Սա հասկանալի մոտեցում է։ Սակայն այսօր խնդիրն այն է, որ Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի հնարավորությունները գնալով սահմանափակվում են, իսկ մյուս ուղղություններով դեռևս լիարժեք փոխարինող հնարավորություններ չեն ձևավորվել։ Արդյունքում՝ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու փորձը որոշ դեպքերում բերում է հակառակ արդյունքի՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ անհավասարակշռության։ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է հակադրվեն Արևմուտքի հետ հարաբերություններին։ Առավել ևս դրանք չպետք է դիտարկվեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Բիշքեկի հանդիպումը կարևոր էր։ Այժմ հարցն այն է, թե Բիշքեկում սկսված խոսակցությունը ինչ շարունակություն կունենա Մոսկվայում, և արդյոք կողմերին կհաջողվի հարաբերություններում առկա խնդիրների շուրջ գտնել գործնական լուծումներ։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Arman Ghukasyan
Subscribers
541
+0 24h
Reach per post (ERR)
10.9%59 avg views
Posting
1.4/week
last 3 days ago
Reactions per 1K views
47.4
👍 🔥 ❤
Views over time
| When | Views |
|---|---|
| 2 Sep 2026, 17:47 | 0 |
| 12 Nov 2026, 05:26 | 53 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.