Arman Ghukasyan

@hasakonline · Armenian · slowing

Subscribers 541 Subscribers, last 30 days: 540 → 541 +0 24h
Reach per post (ERR) 10.9%59 avg views
Posting 1.4/week last 3 days ago
Reactions per 1K views 47.4 👍 🔥 ❤
repost

🎙Ո՞վ է որոշում՝ ում հերթն է․ արդարադատությո՞ւն, թե քաղաքական հրահանգ «Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական և իրավական գործընթացները կրկին օրակարգ են բերել պետության ինստիտուցիոնալության հարցը։ Քոչարյանի և նրա որդու շուրջ զարգացումները, ինչպես նաև քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները, իշխանությունների կողմից ներկայացվում են որպես օրենքի կիրառման և իրավական գործընթացի մաս։ Այստեղ առաջանում են հարցեր՝ որքանո՞վ են նման գործընթացները հիմնված պետական ինստիտուտների ինքնուրույն աշխատանքի վրա, և որքանո՞վ են դրանք հասարակության մոտ ընկալվում որպես մեկ քաղաքական կենտրոնից կամ նույնիսկ մեկ անձից տրվող ազդակների հետևանք»։ «Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ թեմաների շուրջ զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը։ «Քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները ցանկացած երկրում չափազանց զգայուն թեմա են, որովհետև այստեղ իրավական և քաղաքական գործընթացների միջև սահմանը շատ հեշտությամբ կարող է խախտվել։ Իրավական պետության համար խնդիրը միայն այն չէ՝ տվյալ անձը մեղավոր է, թե ոչ։ Դրա պատասխանը պետք է տա դատարանը։ Ավելի կարևոր է, թե ինչպես է գործում ամբողջ համակարգը, արդյոք նույն չափանիշները կիրառվում են բոլորի նկատմամբ, և արդյոք քրեական հետապնդումների ժամանակացույցը կախված չէ քաղաքական իրավիճակից»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

02040608027 Aug 11:2612 Nov 05:267027 Aug 11:26: 0 views12 Nov 05:26: 70 views
Snapshots we took after posting.
WhenViews
27 Aug 2026, 11:260
12 Nov 2026, 05:2670

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.