«Մակրոնի Ֆրանսիան Հայաստանի բարեկամը չէ․ Սարկոզիի օրոք Ֆրանսիայի դեսպանն այդ կլոունադային չէր մասնակցի։ Հայաստանը հինգ հատ օրենք էլ ընդունի ԵՄ գնալու մասին, Եվրամիության համար ոչ մի արժեք չունի, և սա շատ հստակ երևաց Գանձասարում, Շուշիում և Արցախի այլ հատվածներում եվրոպացիների՝ անհասկանալի և ինչ-որ տեղ նաև լկտի պահվածքից»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը անդրադարձել է նախ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն ԵՄ դեսպանների այցին, որի ժամանակ նրանց ուղեկցող Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի օգնականը, Գանձասարն ու այտեղի ողջ ժառանգույթունը ներկայացրեց որպես աղվանական ու հեգնական-ծաղրական խոսույթով անդրադարձավ հայոց պատմությանը։ Միջազգայնագետը խոսել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններից, որոնք նա դիտարկում է ԵՄ-ի էներգետիկ շահերի ռակուրսից և հիշեցնում, որ Եվրոպական միությունը նախորդ տարվանից սկսել է Կենտրոնական Ասիայից էլեկտրաէներգիան մալուխով Եվրոպա արտահանելու նախագիծ․ այն պետք է անցնի Կասպից ծովով Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա։ Դրա համար է Եվրոպան կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Հայաստանը ռուսական գազը փոխում է եվրոպական խոստումներով և ադրբեջանական էլեկտրաէներգիայով. սա Հայաստանի համար ոչ թե իրական այլընտրանք է ստեղծում, այլ մեկ կախվածությունը փոխարինում է մյուսով։ Ադրբեջանն ասում է՝ Հայաստանում մենք արդեն որոշել ենք, թե որտեղ պիտի դնենք Հայաստանով Թուրքիա գծերը։ Դրա համար են Հայաստանին փորձում միացնել թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգին, որ Հայաստանը տրանզիտի մեջ հանկարծ թույլ օղակը չլինի։ Խնդիրը դրված է՝ Կենտրոնական Ասիայի էլեկտրաէներգիան կաբելով անցկացնել »,–բացատրում է Բալասանյանը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Subscribers
1.1K
+0 24h
Reach per post (ERR)
13.0%136 avg views
Posting
1.9/week
last 1 day ago
Reactions per 1K views
8.2
❤ 🙏 👍
Views over time
| When | Views |
|---|---|
| 15 Sep 2026, 05:27 | 0 |
| 11 Nov 2026, 12:48 | 119 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.