🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

@armsilaru · Armenian · slowing

Subscribers 1.1K Subscribers, last 30 days: 1.1K → 1.1K +0 24h
Reach per post (ERR) 13.0%136 avg views
Posting 1.9/week last 1 day ago
Reactions per 1K views 8.2 ❤ 🙏 👍
repost from Radio Sputnik Armenia

🎙«Աբովյան Time»․ Եվրոպացիները իբր բացել են սահմանները հայկական ապրանքների համար՝ իբր սատարելով Հայաստանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները սրելու ֆոնին։ Այստեղ, սակայն, գոյություն ունի կարևոր մի նրբություն․ բացի մաքսային արտոնություններից, որը Եվրամիությունը տվել է հայկական ապրանքների համար, կան անշրջանցելի խոչընդոտներ, որոնց շարքում առաջնայինը ստանդարտներն են։ Դրանք տարբերվում են ԵԱՏՄ-ի ստանդարտներից, և կերպափոխումը տարիների և միլիարդների ներդրումների խնդիր է։ Կա նաև ստանդարտներից ավելի կոնստանտ խնդիր, թե ինչու եվրոպական շուկան չի կարող փոխարինել ԵԱՏՄ շուկային․ ճանապարհներ, ճանապարածախս։ Մեզ համար տրանսպորտային լոգիստիկան այնքան թանկ է, որ նույնիսկ մաքսային ծախսերը հանելու պարագայում անմրցունակ է դարձնում հայկական ապրանքները։ Դրան գումարած, եվրոպական սպառողը չափազանց պահպանողական է՝ նախընտրում է եվրոպական գյուղմթերքը, և հունական ծիրանի մոտ հայկականը անմրցունակ է։ Էլ չասած՝ ճանապարհածախսի պատճառով հայկականը կրկնակի թանկ է։ Այսքանից հետո, տնտեսական առումով Հայաստանը դեպի Եվրամիություն ունի՞ որևէ հեռանկար։ Առհասարակ, Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ ունի միայն և միայն քաղաքական բաղադրիչ, որը բացի չափազանց աշխարհաքաղաքական ռիսկերից, նաև, ըստ էության, լրջագույն հարված է Հայաստանի տնտեսությանը։ Հեռու գնալ պետք չէ, օրինակները մեր քթի տակ են՝ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և այլն։ Բոլոր այդ երկրների անհաջող փորձերը մեր աչքի առաջ են, նրանք էլ են ժամանակին ապրել պատրանքներով, թե Եվրամիությունը լավագույն ապագան է։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

0501001502009 Sep 19:0911 Nov 12:481649 Sep 19:09: 0 views11 Nov 12:48: 164 views
Snapshots we took after posting.
WhenViews
9 Sep 2026, 19:090
11 Nov 2026, 12:48164

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.