«Հայաստանը, իբրև պետություն, պարկեշտ չի անգամ ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Հայաստանի և Եվրամիության միջև CEPA համաձայնագրի կնքումից անցել է 9 տարի, մինչդեռ նախատեսված ժամանակահատվածում Հայաստանի կողմից մի շարք քայլեր պետք է իրականացվեին, որոնք չեն իրականցվել»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն է: «Համաձայնագրով նախատեսված 25 տարվա ընթացքում պետք է բազմաթիվ քայլեր արվեն կառավարության կողմից, 9 տարին անցել այդ 25-ից։ Որևէ բան լսե՞լ եք դրա մասին։ Եվ չեք էլ լսի»։ Խոսելով Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին՝ Մանասերյանն ընդգծում է՝ դրա հեղինակները վախենում են բաց քննարկումներից, քանի որ ասելիք չունեն և խայտառակ են եղել։ «Եվրամիությունը նման պահանջ երբեք չի դրել և նման օրենքների ընդունումը միայն վատթարացնում է Հայաստանի հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: Սա Եվրամիության կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները գրգռելու, վատացնելու լավագույն ուղին է, որի համար, պարզ է, որ մեր թշնամին է շահգրգռված։ Ակնհայտ է»։ Մանասերյանը պնդում է, որ Եվրոպայում գրանցված հիմնադրամների միջոցով Հայաստան են մտել «թուրքական փողեր»՝ դրամաշնորհների տեսքով, որոնցով ֆինանսավորվել են ամենատարբեր ոլորտների՝ սպորտից մինչև գյուղատնտեսություն և արվեստ, ինքնակոչ մասնագետներ: 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Subscribers
1.1K
+0 24h
Reach per post (ERR)
13.0%136 avg views
Posting
1.9/week
last 1 day ago
Reactions per 1K views
8.2
❤ 🙏 👍
Views over time
| When | Views |
|---|---|
| 28 Aug 2026, 20:08 | 0 |
| 11 Nov 2026, 12:48 | 257 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.