🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

@armsilaru · Armenian · slowing

Subscribers 1.1K Subscribers, last 30 days: 1.1K → 1.1K +0 24h
Reach per post (ERR) 13.0%136 avg views
Posting 1.9/week last 1 day ago
Reactions per 1K views 8.2 ❤ 🙏 👍
repost from Radio Sputnik Armenia

🎙«Իրավապահ համակարգը շարժվում է մեկ անձի քմահաճույքով․ սա քաղաքական առանփնահատուկ վարքագիծ է»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանի, նրա որդիների՝ Սեդրակ և Լևոն Քոչարյանների շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացները․ ասում է՝ դրանք պետք է գնահատել ոչ միայն կոնկրետ քրեական գործերի, այլև իրավապահ համակարգի անկախության տեսանկյունից։ «Հիմարություն կլինի ժխտելը․ մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ իրավապահ համակարգը մեկ անձի ձեռքում է։ Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը կարող է շարժվել մեկ անձի քմահաճույքից ելնելով։ Ակնհայտ է, որ այդ իրավապահ համակարգը տարբերակված մոտեցումներ է ցուցաբերում տարբեր անձանց նկատմամբ՝ կախված նրանից, թե նրանք քաղաքական ինչ դիրքավորում ունեն»։ Իրավագետի գնահատմամբ՝ նախկին իշխանության ներկայացուցիչների ձերբակալություններով ուրախացող քաղաքացիները մոռանում են համակարգային ռիսկերի մասին։ Թավադյանը զգուշացնում է՝ եթե իրավապահ համակարգը սովորում է շարժվել քաղաքական հրահանգներով, ապա հետագայում նույնիսկ սովորական կենցաղային վեճերի կամ ոչ քաղաքական խնդիրների դեպքում քննիչները չեն գործելու ինքնուրույն, նորից սպասելու են «վերևներից» հրահանգի, քանի որ սովոր են։ Արսեն Թավադյանը խոսել է նաև գործող Սահմանադրությունից․ ասում է՝ իշխանության տարբեր ճյուղերը մեկ անձի ձեռքում հենց 2015-ի խմբագրության Սահմանադրությունն է հավաքել․ Մայր օրենքը նկարագրված է որպես Ժողովրդավարական փաստաթուղթ, բայց իշխանությունների ամբողջ գործիքակազմը տալիս է մեկ սուբյեկտին, ով էլ լինի այդ սուբյեկտը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

05010015025 Aug 19:2811 Nov 12:4812225 Aug 19:28: 0 views11 Nov 12:48: 122 views
Snapshots we took after posting.
WhenViews
25 Aug 2026, 19:280
11 Nov 2026, 12:48122

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.