🎙Աբովյան TIME. Հայաստանը շուտով սկսելու է դեպի Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել գործընթացը․ մտադրությունն ամրագրված է կառավարության ծրագրում։ Սակայն այս պահին արդեն իսկ պարզ է, որ գործընթացը ոչ մի պարագայում ոչ մի կապ չունի Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հետ։ ՀՀ իշխանությունների այս «ցանկությունը» իրականում շատ վտանգավոր է հենց միայն անիրականանալի լինելու պատճառով։ Նայե՛ք Մոլդովային, նայե՛ք Ուկրաինային, նայե՛ք Թուրքիային, որոնք հերթում են մի քանի տարուց մինչև մի քանի տասնամյակ։ Հայաստանի դեպքում, ինչպես Մոլդովայի ու Ուկրաինայի, գործընթացը սահմանափակվելու է հակաեվրասիական և հակառուսական պլացդարմի վերածվելով։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Եվրոպան Ռուսաստանի հետ ակնհայտորեն պատերազմ է նախապատրաստում, ինչի մասին հայտարարում են Ուսուլա ֆոն դեր Լայենը և եվրոպական այլ ղեկավարներ, ըստ էության, Հայաստանը ուզի-չուզի դառնում է այդ պատերազմի կողմ։ Այդպիսով Հայաստանը ոչ միայն Թուրքիա-Ադրբեջանի համար է լինում թիրախ, այլև դառնում է այդպիսին աշխարհաքաղաքական կենտրոնների համար։ Ոչ մի պարագայում մեզ որևէ առումով չի կարելի ներքաշվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտության, ապագայում չի բացառվում՝ պատերազմի մեջ, որովհետև դա գոյաբանական ակնհայտ ռիսկ է մեզ համար։ Իսկ Հայաստանի, այսպես կոչված, հայտը դեպի Եվրամիություն, իրականում հենց վերևում կնարագրված իրադրություն տանող քայլերից մեկն է, եթե ոչ՝ ամենավճռորոշը։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Subscribers
1.1K
+0 24h
Reach per post (ERR)
13.0%136 avg views
Posting
1.9/week
last 1 day ago
Reactions per 1K views
8.2
❤ 🙏 👍
Views over time
| When | Views |
|---|---|
| 24 Aug 2026, 17:21 | 0 |
| 11 Nov 2026, 12:48 | 137 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.