🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

@armsilaru · Armenian · slowing

Subscribers 1.1K Subscribers, last 30 days: 1.1K → 1.1K +0 24h
Reach per post (ERR) 13.0%136 avg views
Posting 1.9/week last 1 day ago
Reactions per 1K views 8.2 ❤ 🙏 👍
repost from Radio Sputnik Armenia

«Խնդրում եմ ծնողներին՝ ուշադիր լինեն, հետևեն, թե ինչ են նայում իրենց երեխաները։ Ինտերնետը շատ մեծ զենք է, որը տրված է բոլորին։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր քարոզում են բացասական մտքեր։ Այդ իսկ պատճառով, ես այն մարդկանցից մեկն եմ, ով միայն կուրախանա, եթե այս ոլորտում որոշակի օրենքներ և արգելքներ մտցվեն»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ֆուդ-բլոգեր Անի Մանուկյանը՝ Lady Ani-ն խոսել է 21–րդ դարի նորաձև մասնագիտություն դարձած բլոգինգի մասին՝ ինչ կա տեսանելիի հետևում․ «Համացանցում տարածված կարծրատիպն այն մասին, թե բլոգերները «թիթեռի կյանքով ապրող», թեթևամիտ մարդիկ են, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։ Անդրադառնալով սոցցանցային տիրույթում անձնական սահմանների հանրայնացմանը՝ բլոգերը նշում է, որ չնայած հասարակության շրջանում ուրիշների կյանքին հետևելու մեծ հետաքրքրությանը, ինքը նախընտրում է չանցնել թույլատրելի սահմանները և կենտրոնանալ հենց կոնտենտի վրա։ Բլոգերը չի թաքցնում իր մտահոգությունը համացանցում առկա բացասական միտումների վերաբերյալ և բացահայտ կողմ է արտահայտվում ոլորտում որոշակի օրենսդրական կարգավորումներին։ Բլոգերը հորդորում է ծնողներին ուշադիր լինեն, հետևեն՝ ինչ են նայում իրենց երեխաները։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Views over time

05010015020019 Aug 20:3311 Nov 12:4816619 Aug 20:33: 0 views11 Nov 12:48: 166 views
Snapshots we took after posting.
WhenViews
19 Aug 2026, 20:330
11 Nov 2026, 12:48166

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.