🇦🇲 СИЛЬНАЯ АРМЕНИЯ 🇷🇺 ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

@armsilaru · Armenian · slowing

Subscribers 1.1K Subscribers, last 30 days: 1.1K → 1.1K +0 24h
Reach per post (ERR) 13.0%136 avg views
Posting 1.9/week last 1 day ago
Reactions per 1K views 8.2 ❤ 🙏 👍
repost from Radio Sputnik Armenia

«Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է հսկայական կորուստների առաջ։ Քանի որ այս տարիներին՝ 2018-ից այս կողմ գրեթե 5 անգամ աճել է դեպի ԵԱՏՄ և Ռուսաստան արտահանումը, իշխանությունն ինքն էլ հակված չի եղել եվրոպական շուկայի վրա աշխատելու, ու այդ հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի համար է՛լ ավելի ցավոտ կլինի այս պահին ԵԱՏՄ շուկայից հրաժարվելը, շատ ավելի ցավոտ կլինի, քան 2018-ին կլիներ․ սա պիտի հաշվի առնել»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը տնտեսագետ Աղասի Թավադյանն է։ Տնտեսագետի գնահատմամբ՝ շուկայական միակողմանի կախվածությունն ու այլընտրանքների բացակայությունը խորը ճգնաժամ են ստեղծում տեղական արտադրողների համար, և ստեղծված իրավիճակը լրջորեն կանդրադառնա ոչ միայն գյուղոլորտի, այլև ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա։ «Այս պահին կորուստները շատ-շատ մեծ են, հատկապես գյուղատնտեսության մեջ․ ձկնաբույծները, կտրված ծաղիկների բիզնեսով զբաղվողները, կորիզավոր պտուղներ արտադրողները, այլ բանջարեղեն արտադրողները մեծ կորուստներ են կրում: Այս խնդիրը պիտի լուծվի։ 2025-ին կորիզավորների 90%-ը, կտրված ծաղիկների 90%-ը, պոմիդորի 100%-ն է գնացել Ռուսաստան: Այսինքն՝ այս պահին այլընտրանքային շուկա չկա, այդ ապրանքը նախատեսված է եղել վերջնական հասցեագրել Ռուսաստան»։ 🎦 զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Views over time

05010015018 Aug 21:5011 Nov 12:4814418 Aug 21:50: 0 views11 Nov 12:48: 144 views
Snapshots we took after posting.
WhenViews
18 Aug 2026, 21:500
11 Nov 2026, 12:48144

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.