🔺ՀՀ կառավարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային` ՌԴ–ից Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր ճանաչելու համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան
Armat Media
Տե՛ս, լսի՛ր, վստահի՛ր: 🔺 Էլ. փոստ։ armatmedianews@gmail.com 🔺 Facebook: facebook.com/ArmatMedia/ 🔺 YouTube: youtube.com/@ArmatMedia 🔺 Instagram: instagram.com/armat.media/
-
-
edited
🔺Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
-
edited
🔺ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հարց ուղղեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին, թե ո՞րն է երաշխիքը, որ «Թրիփփ»-ի վավերացումից հետո Ադրբեջանը կգնա խաղաղության համաձայնագրի ստորագրման այն դեպքում, երբ որպես դրա նախապայման բազմիցս համարել է այս նախագիծը։ 🔺Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ միակ երաշխիքը փոխշահավետությունն է. «Երաշխիքը փոխշահավետությունն է, այլ երաշխիք չկա։ Իսկ այն ինչ հասկանում են մարդիկ երաշխիքներ ասելիս գրված, ստորագրված․․․ մեր աշխարհում այդ երաշխիքները չեն գործում, դրանք թղթի կտոր են։ Երկու պետություն շահ ունեն, հետևաբար, կնքում են համաձայնագիր, մեր շահը խաղաղությունն է»,- նշեց Միրզոյանը։
-
edited
🔺Քաղաքական դրդապատճառներով և նպտակահարմարությունից ելնելով` կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր։ 🔺Սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը, իսկ քաղաքական հաշվեհարդարը ներկայացվում է որպես արդարադատություն։ «Ուժեղ Հայաստան» ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
-
🔺Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
-
🔺Ո՞ւր կորան «ժողովրդավարությունն» ու «առողջ քաղաքական մրցակցությունը»... Թե՞ արդեն գտել եք ընտրությունների ձեր բանաձևը․ ընտրություններից մի քանի օր առաջ անհիմն մեղադրանքներով ձերբակալել հիմնական մրցակցի ներկայացուցիչներին, հետո գործի դնել վարչական ռեսուրսը և վերջում հայտարարել՝ «լեգիտիմ ընտրվեցինք»։ 🔺Իշխանությունը կարող է մարդկանց տներից բերման ենթարկել, խուզարկել, փորձել վախի մթնոլորտ ստեղծել, բայց մի բան չի կարող անել՝ ուժային կառույցների միջոցով վերադարձնել հասարակության կորցրած վստահությունը։ 🔺Քաղաքական պայքարը պետք է տեղի ունենա ընտրատեղամասում, ոչ թե քաղաքական մրցակիցների տներում՝ վաղ առավոտյան։ 🔺Իսկ իրականությունն այն է, որ դուք վաղուց կորցրել եք մարդկանց վստահությունը և հիմա փորձում եք ուժային ու վարչական ռեսուրսով ստանալ այն, ինչ այլևս չեք կարող ստանալ քվեով... «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Լենա Մաթևոսյան
-
🔺Ո՞ւմ և ի՞նչ ընթացակարգով է նշանակվում հաշմանդամության նպաստ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
-
🔺 ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը մշտապես պատկանելու է Ամերիկայի կառավարությանը. Արարատ Միրզոյան 📱 ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
🔺Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա. կասկածյալներն անչափահասներ են ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
-
🔺News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:
-
🔺Բոլոր նրանք, ովքեր ջղաձգումների մեջ են և հրահանգել են այս հակաօրինական գործողություններն իրականացնել, վստահեցնում ենք, որ ուժեղ հայաստանցիներին չեք ընկճելու և շարունակելու ենք մեր պայքարը մինչև վերջ, մինչև ունենանք ՈՒԺԵՂ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ։ Անդրանիկ Գևորգյան
-
edited
🔺«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հայտնում է, որ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ 🔺«Դուք կապ չունեք ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ ժողովրդավարության հետ։ Ինքս եմ տեսել, թե Ստեփանավանի մեր հայրենակիցներն ինչ ջերմությամբ են նրան ընդունում, և այսօրվա իշխանության վարքագիծը նրանց վախերի հերթական դրսևորումն է»,— ասել է Հովսեփյանը։
-
edited 🔺 Համատարած ձերբակալություններ ու խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում 🔺 Հակակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել կուսակցության 14 անդամ, իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի գրասենյակը։ 🔺 Նշենք, որ իշխանությունն անցավ գործողությունների, երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը խոսեց քաղաքական դիրքորոշման համար քաղաքացուն աշխատանքից ազատելու մասին, ինչից հետո Փաշինյանին նաև մի քանի տեսանյութ ուղարկեց՝ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
-
🔺Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։ Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։ Քիչ հետո կհրապարակենք նաև հասցեները։ Վեոլիա ջուր
-
🔺Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ 🔺2026 թվականի սեպտեմբերի 8-ին դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։
-
🔺Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան Աբրահամյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
-
🔺Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտե
-
edited
🔺Armat Media-ի տեղեկություններով` «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե: 🔺Իրավապահները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ստեփանավանում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում:
-
edited
🔺Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: 🔺Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյան
-
🔺Երբ Արցախը մերն էր, ո՞ւր էիք, մատը մատին խփե՞լ էիք Արցախի համար։ 🔺Զարմանում եմ՝ ինչքան կարելի է ապրել պոստֆակտում, ինչքան կարելի է ապրել՝ «գնա մեռի, արի սիրեմով»։ Եգոր Գլումով
- Older posts