🔺Ո՞ւր կորան «ժողովրդավարությունն» ու «առողջ քաղաքական մրցակցությունը»... Թե՞ արդեն գտել եք ընտրությունների ձեր բանաձևը․ ընտրություններից մի քանի օր առաջ անհիմն մեղադրանքներով ձերբակալել հիմնական մրցակցի ներկայացուցիչներին, հետո գործի դնել վարչական ռեսուրսը և վերջում հայտարարել՝ «լեգիտիմ ընտրվեցինք»։ 🔺Իշխանությունը կարող է մարդկանց տներից բերման ենթարկել, խուզարկել, փորձել վախի մթնոլորտ ստեղծել, բայց մի բան չի կարող անել՝ ուժային կառույցների միջոցով վերադարձնել հասարակության կորցրած վստահությունը։ 🔺Քաղաքական պայքարը պետք է տեղի ունենա ընտրատեղամասում, ոչ թե քաղաքական մրցակիցների տներում՝ վաղ առավոտյան։ 🔺Իսկ իրականությունն այն է, որ դուք վաղուց կորցրել եք մարդկանց վստահությունը և հիմա փորձում եք ուժային ու վարչական ռեսուրսով ստանալ այն, ինչ այլևս չեք կարող ստանալ քվեով... «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Լենա Մաթևոսյան