Armat Media

@armatmedia · Armenian · active

Տե՛ս, լսի՛ր, վստահի՛ր: 🔺 Էլ. փոստ։ armatmedianews@gmail.com 🔺 Facebook: facebook.com/ArmatMedia/ 🔺 YouTube: youtube.com/@ArmatMedia 🔺 Instagram: instagram.com/armat.media/

Subscribers 21.6K Subscribers, last 30 days: 21.7K → 21.6K +0 24h
Reach per post (ERR) 2.7%574 avg views
Posting 100.7/day last 38 minutes ago
Reactions per 1K views 6.7 👎 👍 ❤
  1. 🔺Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ ճանաչվեց երիտասարդների ոսկե մեդալակիր 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:

  2. edited

    🔺Ավարտվեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը: 🔺Մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  3. 🔺 Հունաստանում շարունակում են արձանագրել Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման նոր դեպքեր: 🔺 2026 թվականի սկզբից մինչև հոկտեմբերի 15-ը երկրում գրանցվել է վիրուսով վարակման 452 դեպք։

  4. 🔺Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունը։

  5. 🔺ՆԳՆ-ն զբաղվում է ավտոբուսում կնոջը նվաստացրած տղամարդու հայտնաբերման գործով, նյութերը փոխանցվել են քննիչներին։ 🔺Ներքին գործերի նախարարությունից «Armat Media»-ին հայտնեցին, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում այս դեպքի առթիվ փաստաթղթեր են կազմվել։ Քանի որ այստեղ առերևույթ հանցագործության հատկանիշներ կան, գործն ուղարկվել է նախաքննական մարմին (քննչական բաժին), որտեղ էլ կզբաղվեն դրանով։ Ոստիկանությունից հավելեցին նաև, որ այս պահին ակտիվորեն փնտրում են տեսանյութում երևացող տղամարդուն՝ նրան հայտնաբերելու նպատակով։ 🔺Ի՞նչ էր տեղի ունեցել. Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր ավտոբուսում՝ մարդկանց մեջ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի տղամարդ կոպիտ կերպով նվաստացնում էր իր կնոջը։ 🔺Կնոջ վարքագծից ու հոգեվիճակից պարզ է դառնում, որ նա, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ չէ, որ բռնության է ենթարկվում։ Նա պարբերաբար դառնում է հոգեբանական ճնշումների, ստորացումների ու նվաստացումների զոհ։

  6. 🔺«Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկած օրենսդրական փոփոխություններն օրենք դառնալու դեպքում դուք հնարավորություն կունենաք հայաստանյան դեղատներից ձեռք բերել եվրոպական առաջատար դեղագործական ընկերությունների բարձրորակ դեղեր՝ շուրջ 20 տոկոսով ավելի մատչելի գներով։ 🔺Էժան դեղեր, Առողջ Հայաստան, Ուժեղ Հայաստան։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյան

  7. 🔺Մոտ 2 հազար երիտասարդներ ջարդուփշուր են արել Carrefour, Levi’s, Under Armour, Decathlon և այլ ապրանքանիշերի խանութների ցուցափեղկերն ու թալանել խանութները։

  8. 🔺Որևէ այնպիսի խնդիր չկա, որ այս կառավարությունն աներ ու դա ինձ համար կարմիր գիծ լիներ, և ես ասեի՝ ո՛չ մեր համագործակցությանը։ 🔺Գորիսի՝ նախկինում որպես ընդդիմադիր հանդես եկող համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ ՔՊ–ի հետ համագործակցության մասին։

  9. 🔺Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում կընդգրկվի TRIPP-ի համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը

  10. 🔺 Սամվել Կարապետյանի անակնկալ խոստումը Գյումրիին. Քըրք Քըրքորյանի անվան փողոցի բարեկարգման աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականի գարնանը: 🔺 Էսքիզային նախագծի տարբերակներն արդեն վերջնականացման փուլում են։ 📱 ՏԵՍԱՆՅՈՒԹ

  11. 🔺Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  12. 🔺Մենք առավել մեծ եռանդով կշարունակենք համագործակցության և բարեկամության ճանապարհը․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  13. 🔺Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ 🔺Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները։ 🔺Նման անօրինական գործողությունները, անկասկած, համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան։ «Տաշիր Կապիտալ» ընկերություն

  14. 🔺 Armat Media-ի «Հայոց եկեղեցու պատմություն» հաղորդման հերթական թողարկումը նկարահանվել է Տաշիրի Սուրբ Սարգիս եկեղեցում: 🔺 Թողարկման ընթացքում ներկայացվում է եկեղեցու պատմությունը, նրա դերը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև հոգևոր ու ազգային ինքնության պահպանման գործում։ 📱 ՏԵՍԱՆՅՈՒԹ

  15. 🔺Պառակտման ու ատելության փոխարեն համախմբում և ապրումակցում: Մեր երկիրն արժանի է խաղաղության առանց զիջումների, իսկ հասարակությունը բարեկեցության։ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյան

  16. 🔺Տրապիզոնում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի մինչև 15 տարեկանների առաջնությունում Էրիկ Աֆրիկյանը 5։0 հաշվով պարտության է մատնել թուրք մրցակից Արսլան Դորուկին ու անցել է 1/4 եզրափակիչ։

  17. 🔺Հոկտեմբերի 18-ին Մոսկվայի «Լուկօյլ Արենա» մարզադաշտի մոտ բացվել է «Սպարտակի» լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը։

  18. Older posts