🔺ՆԳՆ-ն զբաղվում է ավտոբուսում կնոջը նվաստացրած տղամարդու հայտնաբերման գործով, նյութերը փոխանցվել են քննիչներին։ 🔺Ներքին գործերի նախարարությունից «Armat Media»-ին հայտնեցին, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում այս դեպքի առթիվ փաստաթղթեր են կազմվել։ Քանի որ այստեղ առերևույթ հանցագործության հատկանիշներ կան, գործն ուղարկվել է նախաքննական մարմին (քննչական բաժին), որտեղ էլ կզբաղվեն դրանով։ Ոստիկանությունից հավելեցին նաև, որ այս պահին ակտիվորեն փնտրում են տեսանյութում երևացող տղամարդուն՝ նրան հայտնաբերելու նպատակով։ 🔺Ի՞նչ էր տեղի ունեցել. Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր ավտոբուսում՝ մարդկանց մեջ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի տղամարդ կոպիտ կերպով նվաստացնում էր իր կնոջը։ 🔺Կնոջ վարքագծից ու հոգեվիճակից պարզ է դառնում, որ նա, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ չէ, որ բռնության է ենթարկվում։ Նա պարբերաբար դառնում է հոգեբանական ճնշումների, ստորացումների ու նվաստացումների զոհ։