Ադրբեջանն ու Բելառուսը որոշել են ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն ընդունել է Բաքվում գտնվող Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսին։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև` առաջատար տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։